Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Եթե Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմ սկսի՝ չի բացառվում ռուս-պարսկական նոր դաշինքի կնքում

Եթե Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմ սկսի՝ չի բացառվում ռուս-պարսկական նոր դաշինքի կնքում. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսումով հանդես եկավ ՌԴ աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը: Նա նշեց, որ նոր դաշինքը կենթադրի ադրբեջանա-իրանական կամ ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին Ռուսաստանի և Իրանի համատեղ խաղաղապահ ուժերի տեղակայում:

Հարցին ի պատասխան, թե Սիրայում հնարավոր պատերազմն ի՞նչ ազդեցություն կունենա Ադրբեջանի վարքագծի և ղարաբաղյան հիմնախնդրի վրա, բանախոսը նշեց, որ իրականում հայերը շատ են կենտրոնացել Ադրբեջանի վարքագծի վրա, այնինչ այդ երկիրն իրենից ոչինչ չի ներկայացնում: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը նավթադոլարների վրա է հիմնված:

«Եթե մեկ հայ օլիգարխ կարողանա, կղզիներ և օվկիանոսներ գնելու փոխարեն, գնել SOCAR-ի ակցիաները, որոնք ազատ վաճառվում են Լոնդոնի կամ Հոնկոնգի բորսաներում, Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կզրոյանա: Մի երկիր, որի արտաքին քաղաքականությունը հիմնված է փողի վրա, ապագա չի ունենում: Ադրբեջանն իրենից աշխարհաքաղաքական առումով ոչինչ չի ներկայացնում»,- ընդգծեց Արայիկ Սարգսյանը:

Անդրադառնալով Թուրքիայի Մեջլիսի ընդունած այն որոշմանը, որով այդ երկրը հնարավորություն ունի մեկ տարի ժամկետով անդրսահմանային գոտում ռազմական գործողություններ իրականացնել, բանախոսը նշեց, որ հստակ չէ, թե այդ որոշումը որ երկրի դեմ կարող է ուղղվել: Նա նկատեց, որ, բացի Սիրայից, Թուրքիան ընդհանուր սահմաններ ունի այլ երկրների, մասնավորապես, Հայաստանի, Իրանի, Վրաստանի հետ: Այդ որոշմամբ թուրքական ղեկավարությունը հանգիստ կարող է նաև անդրսահմանային գոտում գործողություններ ծավալել Հայաստանի դեմ: Այն, որ Թուրքիայի Մեջլիսը նման թույլտվություն է տվել, ըստ բանախոսի, փաստում է, որ այդ երկրի ղեկավարության՝ «զրո խնդիր հարևանների հետ» հայտարարությունները սուտ են: Իրականում Թուրքիան ստեղծում է հարյուր կամ հազար խնդիրներ իր հարևան երկրների համար:

Սիրիայի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը, ըստ Արայիկ Սարգսյանի, կարող է ձեռնտու լինել սիրահայերին, քանի որ սիրիահայերը նույնպես կողմ են Ասադի իշխանությանը: Նրա խոսքով՝ այս փուլում սիրահայերը պետք է լոկալ պաշտպանություն կազմակերպեն, քանի որ քրիստոնյա տարրի դեմ ուղղված գործողություններ են նկատվում այսօր: Իրաքից, Իրանից, Սիրիայից և այդ տարածաշրջանի այլ երկրներից քրիստոնյաների հեռացման միտում է նկատվում վերջին տարիներին, իսկ թե որ երկիրն է կանգնած դրա հետևում, Արայիկ Սարգսյանը դժվարանում է ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում