Sunday, 12 07 2026
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով

Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունը Մինսկի խմբի բանակցային գործընթացին. Մասիս Մայիլյան

Արցախցի քաղաքագետ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և ստեղծված պայմաններում Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ հնարավոր չէ որևէ դրական արդյունքի հասնել:

Այս մասին «Առաջին լրատվական»-ին ասաց Մասիս Մաիլյանը` պատասխանելով այն հարցին, թե Ֆրանսիայի արտգործնախարարության` հակամարտության լուծմանն աջակցելու և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ հայտարարությունն ի՞նչ արդյունք կարող է տալ:

«Մեկ անգամ չի ասվել այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումները հակասում են հայկական կողմի հետաքրքրություններին և խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Իսկ բոլորովին վերջերս Բաքվի և Բուդապեշտի միջև կայացած հանցավոր գործարքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանի` միջազգային և ազգային պաշտոնյաներին կաշառելու քաղաքականությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի և Արցախի անվտանգությանը»,- ընդգծեց նա:

Հարցին ի պատասխան, թե ի՞նչ պայմաններ կարող է հայկական կողմը թելադրել այս իրավիճակում, Մասիս Մաիլյանը նշեց, որ Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունը Մինսկի բանակցային գործընթացին: Բանակցությունները վերսկսելու համար, ըստ նրա, հայկական կողմը լիովին իրավունք ունի համանախագահող երկրներից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից պահանջել անվտանգության վստահելի երաշխիքներ: «Այդպիսի երաշխիք կարող է լինել միջնորդ պետությունների կողմից Արցախի կոնսենսուսային ճանաչումը և դրա ներառումը միջազգային անվտանգության համակարգի մեջ: Միայն պատերազմի հեռանկարը փակելով` միջնորդները կարգավորման մյուս առանցքային խնդիրների համար կապահովեն անհրաժեշտ նվազագույն պայմաններ»,- ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում