Monday, 13 07 2026
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել

Շաբաթվա տնտեսական իրադարձությունների համառոտ ակնարկ

Ընթացիկ շաբաթն սկսվեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ասուլիսներով:

Հ.Բագրատյանը, մեկնաբանելով այն պաշտոնական հայտարարությունը, թե գազի գինը ՀՀ բնակիչների համար չի թանկանա, իսկ սոցիալապես անապահով խավերի համար նույնիսկ կնվազի, ասաց, թե սա «Հայկական ժամանակ» և «Ժամանակ» թերթերի հրապարակումների շնորհիվ է եղել: Բացի այդ, ըստ Հ.Բագրատյանի, գազի գինը բնակչության համար չբարձրացնելը «Գազպրոմի» շահերից է բխում, քանի որ գնի բարձրացման դեպքում գազի սպառումը (և հետևաբար եկամուտները) էականորեն նվազում են:

Վ.Գաբրիելյանը խոսեց վրացական համարներով մեքենաներ օգտագործողներին մեքենան գրավ դնելու դիմաց 6 ամսով անտոկոս վարկ տրամադրելու կառավարության որոշումից: Նա ամեն կերպ խուսափում էր մեկնաբանել մաքսային օրենսգիրքն ու այն հանգամանքը, թե արդյոք նորմա՞լ է այն, որ ՀՀ-ում մեքենաների մաքսազերծումը մինչև 10 անգամ ավելի թանկ է, քան Վրաստանում:

Ֆինանսների նախարարը, սակայն, չբացառեց, որ կառավարությունը կարող է քննարկումներ նախաձեռնել մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Շաբաթվա ընթացքում Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակեց 2011թ. փետրվար ամսվա գների վերաբերյալ տվյալները, որոնց համաձայն, 2011թ. փետրվարին, 2010թ. փետրվարի համեմատ (տասներկուամսյա գնաճ), սպառողական ապրանքների գներն աճել են 12.4%-ով: 1997թ. հետո առաջին անգամ է, որ մեր հանրապետությունում ԱՎԾ-ն այսքան բարձր գնաճ է արձանագրում:

ԱՎԾ մեկ այլ հրապարակման համաձայն` ՀՀ արտաքին պետական պարտքը 30.12.2010թ. դրությամբ կազմել է մոտ 3,3 մլրդ ԱՄՆ դոլար: Նկատենք, որ 2010-ի հունիսին ընդունված «Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրում» նախատեսված էր, որ 2010թ. վերջին ՀՀ արտաքին պետական պարտքը կկազմի մոտ 3.6 մլրդ դոլար:

Շաբաթվա վերջն էլ աչքի ընկավ www.armhotels.am առաջին ազգային առցանց համակարգի շնորհանդեսով, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Այդ համակարգի նպատակն այն է, որպեսզի ցանկացած զբոսաշրջիկ կարողանա հյուրանոցային համարներ պատվիրել Հայաստանում` ինտերնետի միջոցով ծանոթանալով նաև մեր հյուրանոցների վիճակին ու ծառայությունների 90-95%-ին:

Մինչև այս համակարգի ներդրումը ՀՀ-ի 170 հյուրանոցներից միայն 5-ում էր հնարավոր առցանց (ինտերնետի միջոցով) ծանոթանալ ծառայություններին և համարներ պատվիրել:

Այսօր արդեն համակարգին միացված է ՀՀ-ի 106 հյուրանոց, որոնցից 73-ը (այդ թվում` 8-ը ԼՂ-ում) ամբողջությամբ կարողանում են աշխատել առցանց այս համակարգով: Վարչապետն իր խոսքում հատուկ ընդգծեց այս համակարգի ներդրման կարևորությունը ՀՀ-ում տուրիզմը զարգացնելու տեսակետից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում