Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Վարչապետի հոգեբանական նկարագիրը

Մեծարգո վարչապետը` էությամբ, ծագումով և կրթությամբ երկրի «ամենաինտելեկտուալ տնտեսագետը», այնքան բարդ և ազդեցիկ չէ, որքան ցանկանում է թվալ: Իհարկե, չի կարելի չընդունել, որ վերջինս քաղաքական վերնախավի զգալի մասի տգիտության ֆոնի վրա առանձնանում է իր ինտելեկտուալ յուրօրինակ երանգով:

Տ. Սարգսյանը իրավամբ կարող է հավակնել ներկա իշխանական դաշտի լավագույն թամադայի կոչմանը: Ինչպես և հարսանեկան թամադան, նա ևս անընդհատ հանդես է գալիս երկարաշունչ և ոչինչ չասող ճապաղ ճառերով, որոնք գրեթե ոչ ոքի չեն հետաքրքրում , պատեհ-անպատեհ մեջբերվող փիլիսոփայական մտքերով, իսկական հայկական թամադայի նման իր պարտքն է համարում ձանձրացնել բոլոր ներկաներին:

Ակնհայտ է, որ նրա ներկայությունը իշխանական դաշտում արհեստական բնույթ է կրում: Եվ այդ առումով նա պատկանում է ֆորմալ կամ ծառայող քաղաքական գործիչների թվին, որոնք պետք է ղեկավարեն «վերևին» ձեռնտու և այնտեղից հաստատված անբեկանելի ինստրուկցիաների համաձայն: Ցանկացած կառավարչի համար չափազանց շահավետ է նման հարմարավետ և խոնարհ գործչի առկայությունը, որոնք կծառայեն այնքան, որքան անհրաժեշտ են:

Տ. Սարգսյանն իր գերազանց հարմարվողականության և մաքսիմալ էլաստիկության աստիճանով ծառայող քաղաքական գործչի դասական օրինակ է: Չնայած նա երբեմն փորձում է դուրս գալ գծված շրջանակներից և նախաձեռնողականության փոքր դրսևորումներ ի ցույց դնել, այնուամենայնիվ դրանք ոչ միայն ցանկալի արդյունքի չեն հասնում, այլև հաճախ ծիծաղելի են, քանի որ որևէ մեկը այդ հուսահատ փորձերին լուրջ չի վերաբերվում:

Ավելի քարիզմատիկ երևալու նրա բոլոր փորձերը միայն ավելի ցայտուն են դարձնում նրա ռեգիոնալ առանձնահատկությունը` «լոռեցու» սինդրոմը: Վարչապետը ընդգծված ինտրավերտ է. անձի ձևավորման կարևոր փուլերից է դպրոցական շրջանը: Ուստի հակիրճ անդրադառնանք ինտրավերտ դպրոցականի առանձնահատկություններին:

Դպրոցում ինտրավերտը որպես կանոն «սուսիկ-փուսիկ», պասիվ և լռակյաց աշակերտ է, որը միշտ գերադասում է երկրորդական դերերը: Նրանք դաստիարակված են, հեշտ խոցելի են և առավել հաճախ չեն կարող հակահարված տալ դասարանի չարաճճի լիդերներին: Այն իրականում ինքն իր ներաշխարհում պարփակվող տեսակ է, կարելի է ասել, որ իր ներաշխարհը իր սիրելի բույնն է, որտեղ նա սիրում է առանձնանալ իր ապրումների, զգացմունքների և մտքերի հետ և վերականգնում է իր ուժերը. ասել է թե` իր ներաշխարհը իր ամրոցն է:

Սակայն պետք է նշել, որ ինտրավերտ լինել դեռ չի նշանակում լինել անհաջողակ: Այս տեսակի առանձնահատկություններից է նաև հավասարակշռվածությունը, հանգստությունը, իրավիճակի խորքը, հեռուն և կարևորը տեսնելու ունակությունը: Այս տեսակի ներկայացուցիչների մեծ մասը ունի իշխանության հասնելու թաքնված մոլուցք:

Այսինքն` մարդը իշխանության ձգտմամբ փորձում է կոմպենսացնել ցածր ինքնագնահատականը և հաղթահարել սեփական թերարժեքության բարդույթը: Այս երևույթը առավել հատուկ է արևելյան քաղաքական իսթիբլիշմենթին, քանզի ի տարբերություն արևմտյան մոդելի, ուր ինքնահաստատման շատ ավելի լայն հնարավորություններ կան, արևելքում դրանք սահմանափակ են և առավել հարգի է իշխանությունը որպես սեփական էգոցենտրիկ պահանջմունքները բավարարելու միջոց դարձնելը:

Այս մոդելը առավել տեսանելի է մեր հայկական քաղաքական համակարգում. պատահական չէ, որ Տ. Սարգսյանի ֆավորիտ կերպարներից են համաշխարհային պատմության մեծագույն բռնապետերի շարքին պատկանող Իսպանիայի բռնապետ Ֆրանկոն և Չիլիի զինվորական բռնապետ Պինոչետը: Առաջին հայացքից հանգիստ և նույնիսկ «բարի» վարչապետի այս նախասիրությունը խիստ տարօրինակ է, սակայն միայն առաջին հայացքից, քանի որ իշխանության ձգտումը նրա մոտ բավական լավ քողարկված է:

Որպես կանոն, ինտրավերտները հիանալի ստրատեգներ են. ուստի Տ. Սարգսյանը շատ ավելի լավ` երկարաժամկետ կտրվածքով պատկերացնում է իրավիճակի ողջ լրջությունը և նրա «անմեղսունակ» թվացող վերլուծությունները ընդամենը դիմակ են:

Ֆիզիոգնոմիկ առանձնահատկություններից առավել ակնառուն շրթունքներն ու բերանի կառուցվածքն է, որը խորհրդանշում է ծածկամտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում