Քաթարի վարչապետ ու ԱԳՆ ղեկավարն ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում բացահայտորեն խոստովանել է Սիրիայի ներքին գործերին խառնվելու ու սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու փաստը: Այս մասին հայտնում է asiareport-ը:
Համադ բեն Ձասեմ Ալե-Սանին հայտարարել է. «Քաթարի համար առաջնային է Սիրիայի մոտ անվտանգության գոտու ստեղծումն ու սիրիական ժողովրդին օգնության տրամադրումը»:
Դրա հետ մեկտեղ, նա միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Սիրիայի զինված խմբավորումներին:
Քաթարի վարչապետի խոսքով՝ դրա համար պարտադիր չէ դիմել ՄԱԿ-ի ԱԽ:







































