Իրաքը պահանջել է իր տարածքից հեռացնել թուրքական զորքերը, որոնք տեղակայված են երկրի հյուսիսում քուրդ գրոհայինների դեմ պայքարելու համար: Այս մասին հոկտեմբերի 3-ին հաղորդում է Agence France-Presse-ը:
Իրաքի նախարարների կաբինետը խորհուրդ է տվել խորհրդարանին վերլուծել բոլոր գործող պայմանագրերը, որոնք թույլ են տալիս արտերկրյա զորքերին իր տարածքներում ռազմական օպերացիաներ իրականացնել և չստորագրել նոր համաձայնագրեր:
Ինչպես մանրամասնում է գործակալությունը` առաջին հերթին այդ որոշումը վերաբերում է Թուրքիային:
Հենց նույն ժամանակաշրջանում թուրքական խորհրդարանը քննարկում է Իրաքում թուրքական զորքերին քուրդ անջատողականներին հետապնդելու թույլտվություն սահմանող համաձայնագիրը երկարաձգելու հարցը:







































