Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Վարչապետն անդրադարձել է իր հեռուստաեթերի որոշ արձագանքներին

Կառավարության նիստում այսօր վարչապետը խոսել է նաև իր հարցազրույցի վերաբերյալ որոշ մեկնաբանությունների մասին: 

«Մի հանձնարարական` բոլոր նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին. անհրաժեշտ է, որպեսզի նրանք հանդես գան հրապարակային ելույթներով և պետության քաղաքականությունը ներկայացնելու գործում լինեն ավելի ակտիվ։ Այսօր ձեզ բաժանվել է «ՀՀ կառավարության 2011թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները» գիրքը։ 

Անհրաժեշտություն կա, որպեսզի այս փաստաթուղթը մանրակրկիտ ներկայացվի հանրությանը։ Ձեր լրատվական ծառայություններին հանձնարարեք, որպեսզի աշխատեն մեր աշխատակազմի լրատվական ծառայության հետ, կազմենք հստակ ժամանակացույց և ապահովենք, որպեսզի մեր նախարարները, գերատեսչության ղեկավարները կարողանան ներկայացնել իրենց իրականացրած ծրագրերը։ 

Սա կարևոր է այն առումով, որ մենք որդեգրել ենք մի կարևորագույն աշխատաոճ, և դրա մասին հանրապետության նախագահը մի քանի անգամ հրապարակայնորեն արտահայտվել է, այդ թվում նաև Ազգային ժողովում, այն է` մենք ինքներս պարտավոր ենք բացահայտել բացթողումները, թերությունները, այն խնդիրները, որոնք առկա են մեր բնագավառներում։ Դա է լինելու երաշխիքը, որ մենք այդ խնդիրները կարողանալու ենք լուծել։ 

Այսպիսի աշխատաոճն, իհարկե, լուրջ անհարմարություններ է ստեղծում մեր ընդդիմախոսների համար, քանի որ հանրությանը մեր իսկ ներկայացրած բացթողումները բացահայտելու համար անհրաժեշտ է նաև որոշակի ինտելեկտուալ, վերլուծական աշխատանք, և պարզվում է, որ մեր ընդդիմախոսներն այդ կարողությունները չունեն։ 

Արդյունքում նրանք կիրառում են շատ հայտնի մեթոդ` սադրանքի մեթոդը։ Մեզ վերագրում են բաներ, որ մենք չենք ասել, և սկսում են պայքարել այդ երևույթների դեմ։ Դրա վառ օրինակներից է այն, որ վերջին երեք օրերի ընթացքում սադրիչ հայտարարություններ են տարածում, թե վարչապետն ասել է, որ մեզ ազգային արտադրող պետք չէ, որ մեզ արտադրություն պետք չէ։ Անհեթեթություն, անհարգալից վերաբերմունք մեր քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենք իրենց աչքով այդ հարցազրույցը տեսել են և լսել են, թե ինչ է հայտարարել վարչապետը։ Բայց աժիոտաժ են ստեղծում և անհեթեթություններ տարածում։ 

Հասկանալի է` սա քաղաքական պայքարի ձև է, որի նպատակն է վարկաբեկել իշխանություններին։ Մենք շատ հանգիստ պետք է վերաբերվենք այսպիսի գործողություններին, որոնք մշտապես հետապնդում են իշխանություններին։ Բայց մենք մեր գործը պետք է անենք։ Մենք պետք է կարողանանք առավել արդյունավետ ներկայացնել մեր քաղաքականությունը, մեր բացթողումները, մեր թերությունները և թե ինչ գործողություններ ենք իրականացնում դրանք վերացնելու համար։ 

Սա է ճիշտ ճանապարհը, որպեսզի մենք վայելենք մեր քաղաքացիների վստահությունը և կարողանանք մեր ծրագրերն արդյունավետ իրականացնել։ Դրա համար ընդամենը պետք է, որպեսզի մեր նախարարներն անկաշկանդ, համարձակ ներկայացնեն այն ծրագրերը, որ մենք իրականացնում ենք»,- ասել է նա: 

Նկատենք, որ որոշ լրատվամիջոցներ իսկապես աղավաղել էին վարչապետի խոսքը հայրենական արտադրողների վերաբերյալ, ուստի և վարչապետը անդրադարձել է դրան: Սակայն «Առաջին լրատվականի» «Բոյից երկար ստեր» հոդվածում նշված փաստարկները անհերքելի են և բացարձակապես չեն աղավաղել կամ ենթատեքստից դուրս ներկայացրել վարչապետի ասածները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում