Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ամերիկացի կոնգրեսական Շերմանը ողջունել է Ստեփանակերտի օդանավակայանի բացումը

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը ողջունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ստեփանակերտի օդանավակայանի բացումը: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ Շերմանը կոչ է արել Ադրբեջանին չդիմել որևէ ռազմական գործողության և երաշխավորել օդանավերի անվտանգ երթևեկությունը:

Ամերիկացի կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանի իշխանությանը զերծ մնալ Արցախի քաղաքացիական օդանավերի ուղղությամբ կրակ բացելու իր սպառնալիքներից, իսկ ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արել անմիջապես նվազեցնել ռազմական հարաբերությունները Ադրբեջանի զինվորականության հետ` զրկելով նրան օգնությունից և զինամթերք փոխանցելուց:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսական Շերմանի սկզբունքային դիրքորոշումը` ի պաշտպանություն Արցախի օդանավակայանի բացման «Օդանավակայանի բացումը կենսական կապո կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և աշխարհի միջև, քանի որ Ադրբեջանը շարունակում է 24 տարի շրջափակել Արցախը և անընդմեջ սպառնալիքներ հնչեցնել: Մենք անհամբերությամբ սպասում ենք Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը, որը զբոսաշրջության և տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կբացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար»,- ասված է Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ:

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին և հիմնականում չվերթներ է ընդունել Երևանից ու Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008 թվականին սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թևերը բացած արծվի: Այս ընթացքում լայնացվել է նաև թռիչքուղին, ինչպես նաև հարթեցվել են թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը:

Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման և վերազինման աշխատանքների հենց սկզբից Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին, որ օդանավակայանի շահագործման դեպքում հարվածելու են քաղաքացիական օդանավերին: Ադրբեջանական այս հայտարարությունները դատապարտեց նաև միջազգային հանրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում