Ամերիկյան ուլտրաաջ «Կու-Կլուկս կլան» կազմակերպության առաջնորդներից մեկը`Չարլզ Ռոբեր Բեյրֆուտը մեղավոր է ճանաչվել Հյուսիսային Կարոլինայում շերիֆի սպանության նպատակով դավադրություն կազմակերպելու մեղադրանքով, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Դատապարտվածին սպառնում է մինչև 51 տարվա ազատազրկում: Դաշնային դատարանը վերջնական դատավճիռը կհրապարակի դեկտեմբերին:
«49- ամյա Բեյրֆուտին, ով «Ազգային ասպետներ» միության`Հյուսիասյին Կարոլինայում Կու-Կլուկս-կլանի մասնաճյուղի առաջնորդն է, ձերբակալվել է Ջոնսթոն շրջանի շերիֆին սպանելու մտադրության համար: Ներկա դրությամբ Բեյրֆուտը գտնվում է հսկողության տակ`սպասելով դատավորի որոշմանը, ով պետք է սահմանի ազատազրկման չափը»,- հաղորդում են տեղի հեռուստաալիքները:









































