Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

ՀՀ-ում դեղերի 80% կեղծ է. Մանվել Բադեյան

Այսօր Աժ-ում 2011 թ. բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարեց, որ ՀՀ-ում դեղերի 80% կեղծ է, և դեղերի որակի հարցը շատ անհանգստացնող է, շուկան լցված է կեղծ դեղերով, ինչը ամենածանր հանցագործություններից մեկն է: Նա ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց, թե ինչ է արվում ոլորտը կարգավորելու համար:

«Այդ ցուցանիշը չի համապատասխանում իրականությանը: Չի կարելի նման հայտարարություն անել, բնակչության մոտ խուճապ կառաջանա»,- հակադարձեց Դումանյանը և տեղեկացրեց, որ 2011 թ. նախարարության ստուգումների ժամանակ ոչ մի կեղծ դեղ չի հայտնաբերվել: Նրա խոսքով՝ բնակչության մոտ տպավորություն կա, որ դրսից իրենց բերած դեղը կեղծ չէ և ավելի արդյունավետ է ազդում, քան դեղատնից ձեռք բերվածը, և նույնը վերաբերում է պատվաստանյութերին, բայց առանց պատվաստանյութերի չենք կարող ապրել. «Տպավորություն կա, որ անորակ պատվաստանյութեր ենք բերում, բայց դրանից իմ թոռն էլ է ստանում, ես ո՞նց կարող եմ գնալ անորակ պատվաստանյութ բերել: Սա պետք է բացատրել բնակչությանը»:

Հայաստանը ներկրում է դեղերի մեծ մասը, և միայն 5-7%-ն է արտադրվում տեղում: Դումանյանի խոսքով, ինչ հարկ էլ սահմանվի դեղորայքի ներկրման վրա, դա ազդում է դեղերի վերջնական գնի վրա, և տուժում են հիվանդները: Դումանյանը վստահեցրեց, որ դեղերը սահմանին ստուգվում են, բայց շատ հաճախ անորակ դեղերը մտնում են «պայուսակային» մեթոդներով, որի դեմ պետք է պայքարել:

Յուրաքանչյուր 5 տարին մեկ ՀՀ մտնող դեղերը նորից են գրանցվում, իսկ քիչ սպառում ունեցող դեղերը ներկրողները կրկին չեն գրանցում, դրանք արդեն ՀՀ մտնում են «գրպանային» տարբերակով: Դումանյանի խոսքով՝ խոչընդոտ է նաև կառավարության որոշումը 70 մլն դրամ շահույթից պակաս ունեցող ձեռնարկութուններում ստուգումների արգելքը:

Այս խնդիրների կարգավորման համար նախարարությունը պատրաստվում է մի շարք առաջարկություններ ներկայացնել կառավարությանը, օրինակ՝ քիչ սպառվող դեղերի գրանցումներն իր վրա վերցնի պետությունը: Նախատեսվում է նաև, որ նախարարությունն ինքը կսկսի դեղերի պետգնումներ իրականացնել։ Ըստ նախարարի՝ դա նաև հիվանդանոցներին ձեռնտու կլինի, որովհետև տարվա կեսին, եթե վիրահատական թելն է վերջացել, ստիպված գնում են՝ այլ հիվանդանոցից են վերցնում, հետո ձևակերպումները համապատասխանեցվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում