Friday, 10 07 2026
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը

Սերժ Սարգսյանը գույքագրում է համակարգը

Սերժ Սարգսյանը պետական գնումների թափանցիկության և պետական փողի արդյունավետ ծախսի վերաբերյալ կառավարական խորհրդակցության փաստացի շարունակությունն է անցկացրել Պաշտպանության նախարարությունում: Բնականաբար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում հատուկ անվանապես դիմել էր կառավարական խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, նրան խոստացել է այսուհետ ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել և ՊՆ-ն պետական գնումների առումով դարձնել օրինակելի կառույց:

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մինչ այդ Սեյրան Օհանյանը ամեն մանրուքի վրա ուշադրություն չի դարձրել կամ ինչո՞ւ մինչև Սերժ Սարգսյանի խորհրդակցությունների շարքը Սեյրան Օհանյանը ՊՆ գնումները չի կառավարել և իրականացրել այնպես, որ մինչև այդ էլ ՊՆ-ն լիներ օրինակելի կառույց, առավել ևս, որ ՊՆ-ն, ըստ էության, պետք է հենց այդպիսին լինի: Պատերազմի և խաղաղության միջև գտնվող, չորս հարևաններից երկուսի հետ հարաբերություն չունեցող և դրանց ռազմական հայեցակարգերում որպես թշնամի ներկայացվող պետության բանակը պետք է լինի ամենաօրինակելի, ամենաարդար, ամենակազմակերպված կառույցը պետության մեջ: Այդպես չէ, ու երբ հիմա այդ կառույցի ներկայիս պատասխանատուներն ասում են, թե կանեն այդպես, հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր էիք մինչև հիմա: Սակայն կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը դրա համար չէ, որ գնացել է ՊՆ, և դրա համար չէ, որ անցնում է պետական կառավարման համակարգի վրայով՝ սկսելով կառավարությունից:

Կասկած չկա, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը կլինի այլ գերատեսչություններում, առանձին-առանձին, նույն հարցը բարձրացնելով այնտեղ:

Սերժ Սարգսյանը սկսել է պետական կառավարման համակարգի գույքագրում` նախագահական ընտրություններին ընդառաջ: Գույքագրումը նրան անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչ ռեսուրս ունի ընտրական գործընթացում, ինչին է տիրապետում, ինչն է դուրս իր վերահսկողությունից, ինչը ձգելու կարիք կա, և այլն, և այլն: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը գույքագրում է իրականացնում իրավիճակն ամբողջությամբ իր ձեռքը հավաքելու, իրեն ենթակայեցնելու և ավելորդ խաղերից ու սաբոտաժներից, դավադրություններից և արտակարգ իրավիճակներից ապահովագրվելու համար: Այդ իսկ պատճառով նա անցնում է բոլոր «սենյակներով» և ըստ էության զգուշացնում բոլորին, որ կա մեկ հրամանատար, մեկ վերադաս, և դա ինքն է, ու բոլորը պատասխան կտան, այլ վերադաս ճանաչելու և իրեն հաշվետու չլինելու դեպքում:

Այստեղ կա երկու հանգամանք: Մի կողմից միանգամայն օրինաչափ է, որ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը փորձում է ի մի բերել իր ունեցածը, հասկանալ, թե ինչ ռեսուրս ունի, գնահատել այն, որպեսզի հետագայում չսխալվի հաշվարկների մեջ և չհայտնվի փաստի առաջ: Սարգսյանը բնականորեն փորձում է հասկանալ, թե որտեղ ինչ է պակաս՝ վարչական մեքենայի նախընտրական անխափան աշխատանքի համար: Այսինքն` նա իրականում այդ խնդիրն է լուծում, ոչ թե կառավարման համակարգի արդյունավետության: Ավելի շուտ, իհարկե արդյունավետությունն է խնդիրը, բայց` իշխանության վերարտադրության, ոչ թե պետության ապագայի տեսանկյունից: Հակառակ պարագայում, ոչ թե խորհրդակցություններ և սպառնալիքներ կլինեին, այլ կլինեին քրեական գործեր, ընդ որում` բավական խոշորամասշտաբ, կլինեին խոշոր ձերբակալվածներ, ոչ թե հայտարարություններ այդ մասին, ինչը ըստ էության խոշորներին ավելի շատ զգուշացում է անմիջապես մաքրվելու մասին, քան պատասխանատվության ենթարկելու հաստատակամություն:

Մյուս հանգամանքը, որ Սերժ Սարգսյանին մղում է գույքագրման, նախընտրական դավադրության վտանգն է: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ չէ, որ տիրապետում է համակարգին: Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ-ն այս առումով, իհարկե, ճակատային դիմադրության դուրս չեն գալիս, բայց բավական լարվածության մեջ են պահում իրենց հեզ հավակնություններով: Ով-ով, բայց Սերժ Սարգսյանն ամենից լավ գիտե Ռոբերտ Քոչարյանի ներկայացվածության մակարդակն իշխանական համակարգում ու թերևս պատկերացնում է, որ նա ունի կազմակերպված քաոս առաջացնելու հնարավորություն, որը կօգտագործի կա՛մ Սերժ Սարգսյանին հրաժարական տալու և իշխանությունը ֆորս-մաժորով իրեն փոխանցելու, կա՛մ էլ պարզապես ծանրակշիռ իշխանական ներկայացվածության պահանջներ ներկայացնելու համար: Պետական կառավարման համակարգի գույքագրումը ունի այդ ռիսկային գոտիները վեր հանելու և ծածկելու նպատակ:

Այստեղ խնդիրն այն չէ, որ ասենք` Սեյրան Օհանյանին Սերժ Սարգսյանը կասկածում է: Գուցե և կասկածում է, բայց հարցը առավել լայն է՝ նա կասկածում է, որ Օհանյանը կամ որևէ մեկն այսօր ունակ է տիրապետել ամբողջ ՊՆ վիճակին: Հետևաբար, Սարգսյանը տիրապետելու գործը վերցնում է անմիջապես իր վրա: Սերժ Սարգսյանը, ըստ էության, դեղին քարտ է ցույց տալիս համակարգին կանխավ, դեռևս խախտում չարած, որպեսզի խախտման դեպքում անմիջապես հետևի կարմիրն ու հեռացումը, առանց ժամանակ կորցնելու, որովհետև Սերժ Սարգսյանը կարող է հայտնվել հայտնի վիճակում, երբ այսօր շուտ է, իսկ վաղն ուշ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում