Вести Экономика-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ այս տարի Թուրքիայի տնտեսական աճը կազմելու է մոտ 3 տոկոս. «Թեև ՀՆԱ-ի աճը կայուն է լինելու, այն չի հասնի կառավարության ակնկալած 4 տոկոսանոց մակարդակին:
2012 և 2013 թվականներին Թուրքիայի տնտեսությունը հանդիսանալու է աշխարհի ամենաարագ զարգացողներից մեկը, սակայն, չնայած դրան, երկրի կառավարությունը չի թուլացնելու բյուջատեային վերահսկողությունը՝ խթանելու համար ՀՆԱ-ի հետագա աճը»:
2012 թվականի երկրորդ եռամսյակին Թուրքիայում ՀՆԱ-ի աճը կազմել է ընդամենը 2.9 տոկոս, մինչդեռ 2010 և 2011 թվականներին այդ ցուցանիշը կազմել է 8 տոկոս:








































