Սիրիայի հակամարտության կարգավորման խնդիրը դարձել է ուրբաթ օրը տեղի ունեցած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և ՄԱԿ-ի ու ԱԵԼ-ի ղեկավար Նաբիլ Ալ-Արաբիի հանդիպման առանցքային հարցը: Հանդիպման հիմքում Սիրիայի հարցում միջազգային միջամտության նոր ձևաչափի մշակումն է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
ՄԱԿ-ի տվյալներով`Սիրիայում իշխանությունների և ընդդիմության միջև զինված հարձակման կես տարում մահացել է ավելի քան 20 000 մարդ, հիմնականում` խաղաղ բնակիչներ:
Սեպտեմբերի մեկից իր գործունեությունն է սկսել ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին:
Օրերս Բրահիմին պետք է ՄԱԿ-ին տեղեկացնի Սիրիայի իշխանության և ընդդիմության հետ իր ունեցած հանդիպումների մասին, և հնարավոր է` կարգավորման նոր ծրագիր առաջարկի:
Ներկայումս հայտնի չէ` ՄԱԿ-ի ներկայիս Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի կունենա՞ «քառյակի», հանդիպում, թե՞ ոչ:









































