Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ ինքը կպաշտպանի Լիբիայի հետ կապված միջազգային հանրության ցանկացած նախաձեռնությունը, սակայն նաև նշել է, որ պետք է զգույշ լինել և տեսնել, թե ինչ զարգացումներ կան այդ երկրում:
«Իտալիան գտնվում է Բրյուսելի և Վաշինգտոնի հետ սերտ կապի մեջ այս հարցով: Սակայն մինչև որոշումն ընդունելը, անհրաժեշտ է տեսնել, թե ինչ տեղի կունենա Տրիպոլիում: Այս պահին անհրաժեշտ է զգույշ լինել, քանի որ իրավիճակը Լիբիայում զարգանում է»,- ասել է Բեռլուսկոնին` հարցազրույց տալով Ilmessagero թերթին:
Բեռլուսկոնին հայտարարել է, որ Իտալիան շարունակում է մնալ Լիբիային բարեկամ պետություն: Սակայն սա, անշուշտ, բացասաբար կազդի Բեռլուսկոնի-Քադաֆի հարաբերությունների վրա, քանի որ նրանք համարվում են շատ մոտ ընկերներ:










































