Friday, 10 07 2026
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է

Հացի խնդիր Հայաստանում չի լինի. «Մանանա գրեյն»

Այսօր միջազգային ներդրումային «Սոչի 2012» համաժողովի ժամանակ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ ՌԴ-ն կարող է սահմանափակումներ մտցնել ցորենի արտահանումների վրա, եթե գների աճի միտումները պահպանվեն: Նա չի բացառել, որ նման որոշում կարող է ընդունվել արդեն այս աշնանը:

Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՀՀ ցորեն ներկրող «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը, Ռուսաստանը դժվար թե արգելք դնի ցորենի արտահանման վրա, քանի որ արդեն ԱՀԿ անդամ է, և եթե դնեն՝ պետք է տուգանք վճարեն. «Եթե պատրաստ են տուգանվել՝ թող սահմանեն էմբարգո»:

Գ. Նիկողոսյանը հայտարարեց, որ եթե նույնիսկ Ռուսաստանը էմբարգո հայտարարի, Հայաստանը ցորեն ներկրելու խնդիր չի ունենա: Ըստ նրա՝ այսօր խնդիրն այն է, որ ցորենի գներն են բարձրանում, թեև թանկությունն ինչքան հնարավոր է՝ զսպվել է: «Տարին դուրս կգա, նորմալ կլինի: Հացի խնդիր չի լինի Հայաստանում»,- վստահեցրեց Նիկողոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանն արդեն նման փորձ ունեցել է, և մեզ համար ցորեն ներկրելու համար այլընտրանքային աղբյուր են սևծովյան մյուս երկրները՝ Ռումինիան, Բուլղարիան, իսկ եթե դրանք էլ չլինեն, ապա Կանադան ու ԱՄՆ «կան ու կան»:

Գ. Նիկողոսյանը նաև հայտնեց, որ ցորենի գներն են բարձր, իսկ Ռուսաստանի գներն էլ էժան չեն ամերիկյան կամ մյուս երկրների գներից. «Ամբողջ աշխարհում հավասար գներ են: Իսկ նման հայտարարությունները միանգամից բարձրացնում են գները, յուրաքանչյուրը՝ 10 դոլարով: Առանց այդ էլ արդեն շատ բարձր են: Անցած տարի ցորենի ամենաէժան գինը 1 տոննան 230 դոլար էր, հիմա 320 դոլարից պակաս չկա, այսինքն, 90 դոլարով թանկացել է: Իսկ ֆյուչերսային շուկայում նոյեմբերի բարձումներն արդեն 350 դոլար են»:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Ռուսաստանը ցորենի արտահանումներն արգելել էր 2010 թ.՝ երաշտի հետևանքով բերքի սղության պատճառով: Էմբարգոն վերացվեց միայն 2011 թ. հուլիսի 1-ին: Իսկ ԱՀԿ անդամ Ռուսաստանը դարձել է այս տարվա օգոստոսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում