Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին, Շինարարներ փողոցի 31 շենքի 53 բնակարանից 1-03 ծառայության շտապօհնության 23 բրիգադը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխել 7-ամյա Լիլիթ Սեթոյանին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է,որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի ցնցում, գանգուղեղային տրավմա (հարցականով) ախտորոշմամբ: Հիվանդանոցում հայտնել են, որ աղջիկը վնասվածքները ստացել է կառուսելից վայր ընկնելու հետևանքով:
Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու, թե որ զբոսայգու ճոճանակից է ընկել աղջիկը, ինչից հետո, ըստ տարածքային ենթակայության, ոստիկանությունը հետաքննություն կանցկացնի:
Երեխայի վիճակը միջին ծանրության է:










































