Tuesday, 14 07 2026
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի

Հայաստանը՝ եռակի ճակատ

Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են ոչ միայն մեծ ռազմա-քաղաքական դիմակայության, այլև քաղաքակրթական հակադրության մասին: Ավելին, ռազմա-քաղաքական սրացումները, ըստ երևույթին, հենց քաղաքակրթական ճգնաժամերով էլ պայմանավորված են՝ նկատի ունենալով այն, որ այդ ճգնաժամերը առաջացնում են կենսական շատ հարցեր, որոնք քաղաքակրթական բևեռները պարտադրված են լուծել միմյանց հաշվին:

Ճգնաժամերի ճահճում հայտնված աշխարհում ավելի ու ավելի են մեծանում պատերազմական ռիսկերը: Այս տեսանկյունից, Հայաստանը գտնվում է բավական վտանգավոր մի գոտում, որտեղ հատվում են քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունները: Իսկ ներկայումս, քաղաքակրթական ճգնաժամերի կոնտեքստում, ակնհայտորեն երևում են կրոնական հակադրությունների, քրիստոնեական և իսլամական աշխարհների, հասարակությունների միջև բախման ուրվագծեր:

Դժվար է ասել՝ դրանք կդառնա՞ն արդյոք իրողություններ, բախումներն ի՞նչ մասշտաբների կարող են հասնել, սակայն վտանգը միանգամայն ռեալ է, և Հայաստանը այդ պարագայում փաստորեն վերածվում է ճակատային գծի: Այսինքն՝ կա մի ճակատային գիծ՝ հայկական և ադրբեջանական շփման գոտին, և, փաստորեն, նաև մեկ այլ՝ գլոբալ գիծ է ձևավորվում՝ քրիստոնեական և իսլամական աշխարհների շփման գիծը: Էսկալացիայի շարունակականության պարագայում այդ հեռանկարը արդեն կարող է դառնալ կատարվող իրողություն:

Հայաստանը ներկայումս փորձում է բարիդրացիական, նորմալ հարաբերություն հաստատել իսլամական աշխարհի երկրների հետ: Երբ դիմակայությունը չափազանց սուր և ագրեսիվ չէ, մասշտաբները փոքր են՝ Հայաստանի քաղաքականությունը որոշակիորեն արդյունավետ է ստացվում: Իսկ ի՞նչ կստացվի, եթե դիմակայությունն ուժգնանա, եթե այն ստանա ավելի ագրեսիվ ու խորքային բնույթ: Այդ պայմաններում որոշակիորեն կասկածի տակ է հայտնվում Հայաստանի այդ քաղաքականության արդյունավետությունը: Ավելին, այստեղ նաև առաջանում են այլ խնդիրներ:

Ակնհայտ է, որ քրիստոնյա աշխարհում կա շահերի լուրջ բախում, որն արտացոլվում է իսլամական քաղաքակրթության հետ հարաբերություններում: Օրինակ՝ մի բան է Արևմուտքը, մեկ այլ բան է Ռուսաստանը: Իսլամի հետ հարաբերությունը մի ձևով է կառուցում Արևմուտքը, մեկ այլ ձևով՝ Ռուսաստանը: Եվ այստեղ Հայաստանի համար առաջանում են վտանգներ, որ քրիստոնյա աշխարհի վերջին սահմանը կամ առաջին գիծը կարող է դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև մանիպուլյատիվ գործողությունների հարթակ՝ այդպիսով հայտնվելով լրացուցիչ ռիսկի՝ երրորդ գծի ներգործության տակ:

Սա իսկապես չափազանց ծանր բեռ կլինի Հայաստանի համար, և ներկայումս Հայաստանի պետական, ազգային և հասարակական օրակարգի խնդիրը պետք է լինի պետության ապագայի շուրջ հստակ եզրահանգումների, համաձայնությունների գալն ու դրանց իրագործումը՝ Հայաստանը ռազմաքաղաքական եռակի թատերաբեմի հեռանկարից զերծ պահելու համար, որպեսզի իրադարձությունների անցանկալի, ամենավատ սցենարի դեպքում Հայաստանի անվտանգությունը ապահովված լինի աշխարհաքաղաքական իրողությունների հիմքով, ոչ թե պատմական ստերեոտիպերով, և որպեսզի անվտանգության գործիքների ու գործընկերների մեր ընտրությունը կատարվի հենց այդ՝ աշխարհաքաղաքական ներկա իրողությունների, ոչ թե պատմական կլիշեների հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում