Թուրքիայի Կենտրոնական բանկի կայքի (www.tcmb.gov.tr/) փոխանցմամբ՝ արտասահմանում Թուրքիայի կատարած ներդրումներն ավելացել են 77 տոկոսով: 2012 թվականի առաջին 7 ամիսներին Թուրքիայի ներքին կապիտալից արտասահմանում կատարված ուղիղ ներդրումները, 2011 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել են 77.5 տոկոսով՝ կազմելով 2.8 միլիարդ դոլար:
Այս մասին նշված է Թուրքիայի Կենտրոնական բանկի հաշվետվությունում: Այդ ներդրումների մեծ մասը (2.4 միլիարդ դոլար) բաժին է ընկել եվրոպական երկրների տնտեսություններին: Ընդ որում, 2.08 միլիարդ դոլարը բաժին է ընկել Նիդերլանդներին:









































