Tuesday, 14 07 2026
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը

Մեզ պետք է նոր Հյուսիսատլանտյան դաշինք. ֆրանսիացի փորձագետ

Ֆրանսիական Le Monde պարբերականը հրապարակել է ռազմաօդային ուժերի գեներալ, Եվրահանձնաժողովի նախկին ռազմական փորձագետ, Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ֆրանսուա Ռիվերի (François Rivert) հոդվածը, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Խորհրդային Միության փլուզումից հետո ՆԱՏՕ-ի ոչ մի եվրոպական անդամ երկիր քաղաքական ու ֆինանսական միջոցները չի ցանկացել ուղղել պաշտպանական անհրաժեշտությանը, որոնք պետք է առանց ԱՄՆ մասնակցության: Այդկերպ, ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգերը ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հետևողականորեն մշակված էին` ի պատասխան աշխարհում պաշտպանական ոլորտում սառը պատերազմից հետո առաջացած խնդիրների:

Վաշինգտոնը ձգտում էր թույլ չտալ նոր դաշինքի ձևավորում, որը կարող էր իր համար սպառնալիք դառնալ ու հնարավորություն ընձեռել՝ օգտագործելու տարածքը, ինչպես նաև ցամաքային, ծովային ու օդային հենակետերը Եվրոպայում:

Ամերիկյան պաշտպանական քաղաքականությունը, որն ամրագրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վերջին ռազմավարական դոկտրինում, վկայում է անվտանգության ոլորտում ամերիկյան հետաքրքրությունների ծանրության կենտրոնի տեղափոխման մասին (դրանք, ի դեպ, միշտ չեն համընկնում մերի հետ)` դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և ԱՄՆ ներդրումների կրճատման մասին Եվրոպայի անվտանգության պաշտպանությունում:

Սպառազինությունների մրցավազքը, որոշ պետությունների՝ հզորության ձգտելու աճող միտումը, միջուկային զենքի տարածումը և Եվրամիության աշխարհաքաղաքական անկայունությունը մեր քաղաքացիների անվտանգության հիմնական ռիսկերն են:

ԵՄ-ի անբավարար քաղաքական կշիռը Ռուսաստանում ԱՄՆ-ի ու Չինաստանի սուր ճգնաժամային հարցերի նկատմամբ անհանգստություն են հարուցում:

Եվրոպացիների գլխին կախվել է լրջագույն ճգնաժամի մեջ ներքաշվելու վտանգը, որը կարող է առաջանալ գլոբալ մասշտաբներով աշխարհաքաղաքական միավորումների հակամարտության արդյունքում՝ ի վիճակի չլինելով պաշտպանելու որոշումների կայացման անկախությունը:

Միասնական եվրոպական պաշտպանակայն քաղաքականության հայեցակարգում, որը մշակվում է արդեն մեկուկես տասնամյակ, նկատվում է երկու հիմնական մինուս՝ այն ուղղված չէ եվրոպական տարածքների պաշտպանությանը և, ըստ էության, ԵՄ-իՆԱՏՕ-ին անպետք կրկնօրինակումն է` այն առումով, որ վերաբերում է արտաքին օպերացիաներին: Մենք պետք է դուրս գանք այս հայեցակարգի սահմաններից և շարունակենք իսկական եվրոպական պաշտպանական քաղաքականությունը, որը Եվրամիությանը թույլ կտա պաշտպանել իր տարածքն ու աշխարհառազմավարական անկախությունը աշխարհում:

Առաջին քայլերից մեկը պետք է լինի Հյուսիսատլանտյան դաշինքի վերանայումը, որը գտնվում է ՆԱՏՕ անվանմամբ ռազմաքաղաքական կազմակերպության հիմքում:
Մեր նպատակը պետք է լինի տրանսատլանտյան կապի հարմարվողականությունը նոր ռազմավարական իրականությանը ՝ եվրոպական պատասխանատվության փոխանցման ուղով ՝ հանուն իր անվտանգության ու իր սեփական քաղաքական ու ռազմավարական հետաքրքրություններին համապատասխան (դրանք ոչ միշտ են համընկնում ՆԱՏՕ-ի երկրների հետաքրքրություններին, որոնք ընդգրկված չեն Եվրամիության մեջ):

ՆԱՏՕ-ում ընդգրկված ԵՄ անդամ պետությունները կարծում են, որ իրենց ընդհանուր պաշտպանությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի շրջանակում՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն («Կողմերը պայմանավորվում են այն մասին, որ զինված հարձակումը իրենցից մեկի կամ մի քանիսի վրա (…) կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա, (…) այդպիսի զինված հարձակման դեպքում նրանցից յուրաքանչյուրը (…) մասնակցում է փոխադարձ օգնությանը):

Այդուհանդերձ, Լիսաբոնի պայմանագրի 42.7 հոդվածը ավելի կոշտ պայմաններ է սահմանում համատեղ գործողությունների պլանում զինված հարձակման դեպքում (մյուս անդամ երկրները պետք է օգնություն տրամադրեն` բոլոր հնարավոր միջոցներով համագործակցելու համար:

ԵՄ-ն այլևս չի կարող իր անվտանգությունը հիմնավորել գոյություն ունեցող անկայուն համակարգում, որտեղ առկա են ազգային պաշտպանական համակարգեր, եվրոպական պաշտպանական քաղաքականություն՝ ճգնաժամերի լուծման ու ՆԱՏՕ-ի սահմանափակ հնարավորություններով, որը փաստացի գտնվում է ԱՄՆ-ի հսկողության ներքո:

Այս նոր հարաբերությունները սահմանելու համար Եվրոպական միությանը հարկավոր է զբաղվել նոր պաշտպանական ռազմավարության մշակմամբ (ներկայիս ռազմավարությունը կազմվել է 2003թ. ու միայն թեթև փոփոխությունների է ենթարկվել 2008թ. )` հաշվի առնելով բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը, առաջին հերթին` նրանք, որոնք գտնվում են դրա աշխարհագրական անմիջական հարևանությամբ:

Բացի այդ՝ անհրաժեշտ է սահմանել պաշտպանական հարաբերություններ ԵՄ-ի հարևանների ու առաջին հերթին` Ռուսաստանի (որն, ի դեպ, անձամբ է դա առաջարկել) ու Միջերկրածովյան երկրների հետ:

Եվրոպայի անկախ պաշտպանական քաղաքականությունը պետք է կառուցել այն երեք հիմնական խնդիրների վրա, որոնք 2012թ. մարտին առաջ էր քաշել թեկնածու Ֆրանսու Օլանդը՝ կապերի ընդլայնում մեր բոլոր եվրոպական գործընկերների հետ, ԵՄ անդամ երկրների ռազմաքաղաքական կառույցների համագործակցության բոլոր հնարավորությունների ուսումնասիրում, եվրոպական տեխնոլոգիական ու արդյունաբերական բազայի կոնսոլիդացում:

Հիմա մեզ պետք է մի քանի լոկոմոտիվ պետություն` այդ ուղղությամբ շարժվելու համար: ԵՄ անվտանգությունը պետք է ընդհանուր լինի միության բոլոր անդամների համար»:

Թարգմանությունը՝ Կարմեն Ղուկասյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում