Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության օրն է: Հայաստանի Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կմեկնեն Լեռնային Ղարաբաղ` մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանը ևս կմեկնի Արցախ` ուղղաթիռով: Իսկ մյուս պաշտոնյաները վաղ առավոտյան կշարժվեն, որպեսզի Ստեփանակերտում դիմավորեն Հանրապետական կուսակցության առաջնորդին: Հավելենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մտադիր է ԱԻՆ-ի օրվա կապակցությամբ Արցախում իր գործընկերներին շքանշաններ ու պատվոգրեր տալ: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել`Ռոբերտ Քոչարյանը կգնա՞ Արցախ, թե՞ ոչ: