Saturday, 11 07 2026
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները

ՏԻՄ ընտրություններն ու քաղհասարակությունը. վերահսկողության մեկնարկը տրվել է Գյումրիից

Իզուր չեն ասում, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կայացել է, այն պայքարից պայքար դառնում է էլ ավելի հաստատակամ և ազդեցիկ: Այս մասին է վկայում վերջին ամիսներին քաղաքացիական ակտիվիստների գործունեությունը Մաշտոցի պուրակում, Թռչկանի ջրվեժում, Փակ շուկայում, իսկ այսօր նաև` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարվածի առնչությամբ: Միգուցե այսօր շատերի համար տարօրինակ լիներ, եթե իր իրավունքների իրացումը պարտադրող հասարակությունն անմասն մնար գալիք ՏԻՄ ընտրություններից:

ՏԻՄ ընտրությունների վերահսկողության նոր մեխանիզմներ են փորձում ներդնել քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, ակտիվիստները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստ Կարեն Հարությունյանը, ով սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրությունների վերահսկողություն է իրականացնելու Գյումրիում:

Կարեն Հարությունյանը կարևորեց ՏԻՄ ընտրությունների արդար ընթացքը` ասելով, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընտրակեղծիքներ իրականացվում են տեղական մարմինների ոչ լեգիտիմ ղեկավարների կողմից:

Նա նաև նկատեց, որ ՀՀ-ում ՏԻՄ-ն իր գործառույթները չի իրականացնում, ինքնակառավարում չկա, այս մարմինները կատարում են հրամաններ:

«Եթե տեղական ինքնակառավարման մարմիններն անկախանան, շատ ավելի դժվար կլինի կեղծել նախագահական և խորհրդարանական ընտրությունները: ՏԻՄ-ի անկախացումն էլ ինքնաբերաբար չի լինելու. քաղաքացիական նախաձեռնություններում ներգրավված մարդիկ պետք է աջակցեն այդ գործընթացին: Այս ՏԻՄ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել` ընտրությունների վերահսկողության, սեփական թեկնածուների առաջադրման համար: Ստեղծված իրավիճակում, եթե նույնիսկ առաջադրվեն մարդիկ, լուրջ հաջողության չեն կարող հասնել: Պետք է փորձել անկախացնել մարմինը, ներգրավել անկախ մարդկանց»,- մեկնաբանեց քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստը՝ շարունակելով, որ ակտիվիստները պետք է մասնակցեն ընտրությունների վերահսկման աշխատանքներին և ծրագրված իրականացնեն այդ աշխատանքները:

Ըստ նրա՝ այսօր քաղաքացիական հասարակությունը չունի սեփական թեկնածուներ առաջադրելու ռեսուրսներ բոլոր խնդրահարույց քաղաքներում, գյուղերում: Կարեն Հարությունյանը նաև հավելեց, որ ակտիվիստներից շատերը չեն էլ ցանկանա առաջադրվել, որովհետև քաղաքացիական պայքարը չի ենթադրում իշխանության մաս դառնալ. դա պայքարի սկզբունքներին դեմ է:

Անդրադառնալով արդեն իսկ Գյումրիում մեկնարկած վերահսկողական գործընթացներին՝ նա ասաց, որ Գյումրին է ընտրվել, որովհետև այն ՀՀ երկրորդ մայրաքաղաքն է, այնտեղ ձևավորվել են ընտրական վատ տեխնոլոգիաներ: Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցում են «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամները:

«Ավագանին լուրջ լիազորություններ ունի, որոնք փաստացի չեն աշխատում Գյումրիում: Այս տարիների ընթացքում Գյումրիին վերաբերող ոչ մի որոշմանը գործող ավագանու անդամներից որևէ մեկը դեմ չի քվեարկել: Այսօր այդ մարմինն անպետք է Գյումրիում:

Գյումրիում պլանավորել են որոշակի ծրագրեր իրականացնել, պարզապես ժամանակն էր քիչ, չգիտեմ` նպատակն ինչքանով կհաջողվի իրականացնել, բայց վերահսկողություն ենք իրականացնելու ոչ թե ուղղակի լրագրողական ավանդական ձևերով, այլ այնպիսի մեթոդներով, որ հասարակության շրջանում վերաարժևորվեն այս ընտրությունները»,- ասաց Կարեն Հարությունյանը՝ հավելելով, որ Գյումրիում ՏԻՄ ընտրությունների վերահսկողության նպատակն է աշխատել հիմնականում դրսում, ոչ թե տեղամասերում, որովհետև խախտումները հիմնականում իրականացվում են տեղամասերից դուրս: Քաղաքացիական ակտիվիստի խոսքով՝ ուզում են նոր որակներ մտցնել և հասարակության շրջանում արթնացնել ընտրությունների նկատմամբ հավատը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում