Իսպանիայում մի քանի հազար մարդ է տարհանվել այսօր անտառային հրդեհների հետևանքով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Հրդեհն սկսվել է օգոստոսի 30-ին երկրի հարավային անտառոտ շրջաններում: Ուժեղ շոգի ու քամու հետևանքով հրդեհն արագ տարածվել է 12 կմ արևմուտք` հասնելով Մարբելի հայտնի հանգստավայր: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հրդեհի հետևանքով երկու մարդ տուժել է, բազմաթիվ տների վնաս է հասցվել:
Այսօր առավոտյան հրդեհը մի փոքր թուլացել է, ու տեղի իշխանությունները հուսով են` կհաջողվի կանխել կրակի առաջխաղացումը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 250 մարդ, ներգրավված է 8 ինքնաթիռ և 9 ուղղաթիռ:








































