Wednesday, 15 07 2026
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը

«Ժառանգության» «կտակը»

«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել խորհրդարանական մի նախաձեռնությամբ, որով առաջարկում է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի «Հարսնաքարում» տեղի ունեցած հայտնի ողբերգությունը, ինչպես նաև 2001 թվականին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի հայտնի սպանությունն ու նաև դրանից հետո անպատժելի դեպքերի ամբողջ շարանը` բացահայտելու համար ոչ միայն բոլոր կատարողներին, այլ նաև պատվիրատուներին և հրաման տվողներին:

Կարելի է չկասկածել, որ խորհրդարանական այս նախաձեռնությունը տապալվելու է, մատնվելու է անհաջողության, քանի որ իշխող մեծամասնությունը մերժելու է այն: Բայց զուտ քաղաքական տեսանկյունից հետաքրքրական է, թե նախաձեռնությանն ինչ վերաբերմունք են դրսևորելու, այսպես ասած, ֆորմալ մեծամասնությունից դուրս ուժերը՝ Կոնգրես, ՀՅԴ և «Բարգավաճ Հայաստան»: Հայ ազգային կոնգրեսի պարագայում, թերևս, դժվար է պատկերացնել, թե ինչ հիմնավորմամբ կամ ինչ բացատրությամբ Կոնգրեսը կարող է հանկարծ չմիանալ «Ժառանգության» այդ նախաձեռնությանը, առավել ևս, որ Կոնգրեսն ինքն այդ առումով կարծես թե մի քանի ամիս առաջ, երբ նոր էր «Հարսնաքարի» ողբերգությունը տեղի ունեցել, արծարծել է այս թեման:

Դաշնակցության մասով էլ դժվար է պատկերացնել, թե կուսակցությունը, որի անդամն էր Պողոս Պողոսյանը, ինչ հիմքով պետք է մերժի այս նախաձեռնությունը, հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Մյուս կողմից, սակայն, Դաշնակցությունը գրեթե լռեց նույնիսկ այն ժամանակ, երբ Պողոս Պողոսյանի սպանությունը տեղի ունեցավ: Դաշնակցությունը մի երկու հայտարարություն արեց սպանության բացահայտմանը հետամուտ լինելու, հետևողական լինելու առումով, բայց որևէ էական բողոք չեղավ Ռոբերտ Քոչարյանի մարդասպան թիկնապահի դեմ, մեղմ ասած, չափազանց մարդասիրական դատավճռի կապակցությամբ: Ավելին` երկու տարի անց Դաշնակցությունը մտավ իշխող կոալիցիայի մեջ և բաժիններ ստացավ իշխանական կարկանդակից: Այնպես որ, այսօր էլ զարմանալ չի կարելի, եթե Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարաններից մեկը հանդիսացած և թերևս մինչև հիմա էլ այդպիսին հանդիսացող քաղաքական ուժը լռության մատնի Քոչարյանի կառավարման տարիներին արձանագրված միջադեպերի ուսումնասիրություն ենթադրող հանձնաժողովի ստեղծման գաղափարը: Լռության մատնելը տվյալ պարագայում հարաբերական է, քանի որ ամենևին զարմանալի չի լինի անգամ, եթե նախաձեռնությունը դիտարկվի որպես ժամանակավրեպ:

Ամենից ուշագրավն, իհարկե, ԲՀԿ դիրքորոշումը կլինի: Մի անգամ ԲՀԿ-ն արդեն իսկ տապալել է համանման մի նախաձեռնություն` ստորագրահավաքի տեսքով, որ նախաձեռնեց Հայ ազգային կոնգրեսը, բայց միայն «Հարսնաքարի» մասով: Սակայն ոզնուն էլ պարզ էր, որ եթե քննարկում սկսվեր Ազգային ժողովում, ապա այն անխուսափելիորեն գնալու էր նաև հետ, դեպի նախորդ նմանօրինակ դեպքերը: «Բարգավաճ Հայաստանը» բարեհաջող տապալեց արտահերթ նիստի ստորագրահավաքը, իսկ ստորագրահավաքի նախաձեռնող Հայ ազգային կոնգրեսը բավական զուսպ վերաբերվեց այդ փաստին և չփորձեց դույզն-ինչ պատասխանատվություն դնել խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ խմբակցությունը հանդիսացող ԲՀԿ վրա` այն դեպքում, որ «Բարգավաճ Հայաստանը» միանգամայն ի զորու էր իր միանալով ապահովել արտահերթ այդ կարևոր նիստի անցկացումը: Ներկայումս շատ քիչ է հավանականությունը, որ ԲՀԿ-ն կարող է «Ժառանգության» նախաձեռնությանն աջակցել, առավել ևս, որ կուսակցությունն արդեն իսկ ապահովագրել է իրեն նման հետագա իրողություններից` հայտարարելով, որ «Ժառանգության» որևէ նախաձեռնության չի միանա, քանի որ դրանք ուղղորդված են: Թե ինչու «Բարգավաճ Հայաստանը» չի միանա այդպիսի նախաձեռնությունների, պարզ է ինքնին:

«Բարգավաճ Հայաստանը» ներկայումս հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի լոկոմոտիվը, առաջապահ գունդը, հետևաբար այդ կուսակցության խնդիրն է ամեն գնով մոռացության մատնել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների խնդիրները, ամեն ինչ ներկայացնելով ներկայիս հետ միայն դրական համեմատության մեջ: Իսկ տվյալ պարագայում խոսքը համակարգային էական խնդիրների մասին է, հետևաբար` դրանց համար նաև Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվության մասին: Իսկ խնդիրը տվյալ կոնտեքստում կարևոր է այն առումով, որ ներկայումս Ռոբերտ Քոչարյանը կամ ուղղակի, կամ անուղակի՝ միջնորդավորված ձևով էական ներգրավվածություն ունի ներքաղաքական զարգացումներում, և ըստ ամենայնի հավակնում է նաև ընդլայնել այդ ներգրավվածությունը, չի բացառվում մինչև անգամ ուղղակիության աստիճան: Հետևաբար` այդ պարագայում նրա կառավարման, մեղմ ասած, ոչ վաղ անցյալի տարիների դիտարկումը առարկայական նշանակություն է ստանում ներկայիս քաղաքական գործընթացների համատեքստում:

Չի բացառվում նաև, որ «Ժառանգության» նախաձեռնության մեջ առկա է նաև հենց այդ քաղաքական տրամաբանությունը, առավել ևս այն պարագայում, որ «Ժառանգությունն», ըստ ամենայնի, առաջիկա նախագահական ընտրություններում չի մտնի որևէ ֆորմատի մեջ և կփորձի ունենալ իր ինքնուրույն տեղը նախընտրական գործընթացում` ձևավորելով, այսպես ասած, իր ուրույն ֆորմատը: Այդ պարագայում, «Ժառանգության» համար էական մրցակից է դառնում այն ֆորմատը, որ ուրվագծվում է ԲՀԿ պարագայում: Հետևաբար` այստեղ, իհարկե, կա նաև մրցակցության այդ տարրը: Սակայն հարցն, իհարկե, առաջարկվող գաղափարի էությունն է և դրա նշանակությունը հանրային ու քաղաքական կյանքի առողջացման, հասարակությանը հետագա զարգացումներում շահարկումներից հնարավորինս զերծ պահելու համար:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo֊ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում