Friday, 10 07 2026
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը

Միլիոնը իշխանական զամբյուղում

Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 60 միլիոն եվրո աջակցություն, որն, ըստ այդ կառույցի պաշտոնական կայքի, կուղղվի Հայաստանում դատաիրավական բարեփոխումների, տնտեսական գործակցության և Եվրամիության ու Հայաստանի միջև համաձայնագրերի համար: 60 միլիոն եվրոն ներառում է պետական հաստատությունների համար վերապատրաստման հնարավորություններ, փորձագիտական խորհուրդներ, իրավաբանների, դատավորների և դատախազների դպրոցների հիմնում:

Ըստ Եվրամիության` այդ ամենի շնորհիվ պետք է ստեղծվի անկախ ու թափանցիկ արդարադատություն, որը ծառայելու է հայ ժողովրդին: Առայժմ հայտնի չէ, թե 60 միլիոն աջակցության հատկապես որ մասն է «խլելու» այդ անկախ ու թափանցիկ արդարադատությունը: Բայց կարելի է գրեթե չկասկածել, որ այդ արդարադատությունը չի լինելու, եթե անգամ ամբողջ 60 միլիոնն ուղղվի ոլորտին, և եթե անգամ 60-ի փոխարեն Եվրամիությունը 600 միլիոն եվրո տրամադրի Հայաստանին: Բանն այն է, որ արդարադատությունը պայմանավորված չէ փողով, դատավորների պատրաստմամբ կամ վերապատրաստմամբ, դատախազների կամ ոստիկանների վերապատրաստմամբ: Այդ համակարգերի անձնակազմերի զգալի մասը, գերակշիռ մեծամասնությունը ներծծված են, այսպես ասած, հին ավանդույթներով, հին մտածողությամբ, բարքերով: Այդ համակարգերը պետք է ոչ թե վերապատրաստել, այլ պետք է դրանք ամբողջությամբ թարմացնել և համալրել երիտասարդներով: Ընդ որում` ոչ թե իշխանական կարիերիստ երիտասարդներով, որոնք ներկայումս առաջ են քաշված տարբեր նախաձեռնությունների գծով և այսպես ասած` պատրաստակամ են համալրել իշխանության կադրային բանակը, այլ նոր որակի, նոր մտածողության, քաղաքացիական իրավագիտակցության կրող երիտասարդ կադրերով, որոնք արմատապես այլ մշակույթի կրողներ են: Միայն այդ դեպքում շանս կա, որ արդարադատության, դատաիրավական համակարգերի վերափոխմանն ուղղված ջանքերը կարող են արդյունավետ լինել և իսկապես նոր, անկախ, թափանցիկ համակարգ ապահովել ժողովրդի համար, ինչպես ցանկանում է կամ ակնկալում Եվրամիությունը:

Հետևաբար` ջանքերը, միջոցները, ռեսուրսները պետք է ուղղվեն դրան, պետք է ուղղվեն ոչ թե եղած կադրային ռեսուրսի վերապատրաստմանը, այլ նոր կադրային ռեսուրսի հայտնաբերմանն ու պատրաստմանը, որոնցով կարճ ժամանակում պետք է համալրվի համակարգը: Դրանից հետո արդեն, քաղաքական իշխանության քայլերը կարող են իրենց արդյունավետ արտացոլումը գտնել դատաիրավական համակարգում: Հակառակ պարագայում, անգամ եթե ենթադրենք, որ կա քաղաքական «անբիծ» և «անբասիր» կուրս, որի նպատակը համակարգը բարեփոխելն է, միևնույն է` այդ կուրսը չի կարող բավարար արդյունավետություն ունենալ, որովհետև այն խեղդվում է հենց այն ռեսուրսի մեջ, որը ներկայումս որակական կամ անորակ մեծամասնություն է կազմում դատաիրավական համակարգում:

Այդ տեսանկյունից, ափսոս են նաև Եվրամիության հարկատուների փողերը, հատկապես ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում, որի դեմ տքնաջան պայքար է մղում Եվրոպան: Այդ փողերը պետք է ծախսել առավելագույնս արդյունավետ, որպեսզի Հայաստանում դրա շնորհիվ իսկապես որակական փոփոխություններ լինեն, ոչ թե հավելյալ ֆինանսական սնուցում ստանա այն համակարգը, որ կա այժմ, և որն այդ ռեսուրսները՝ տրամադրումից մինչև գործնական ծախս, խոշոր հաշվով, ծառայեցնում է հիմնականում ընդամենը վերափոխումների մասին քարոզչությանը և իր ներկայիս որակների լեգիտիմացմանը, քան որակական փոփոխություններին: Ի վերջո, նաև այդ ամենի հետևանքով է, որ Հայաստանի հասարակության մի զգալի մասի համար Եվրոպան Հայաստանի վերափոխումների իր բավական գործնական աջակցությամբ հանդերձ, ընկալվում է ոչ համարժեք կերպով և այդ օգնությունը դիտարկվում է արժեզրկման պատկերացումների համատեքստում:

Բանն այն է, որ լսելով այդ բազմամիլիոնանոց օգնությունների, օժանդակությունների մասին` Հայաստանի հասարակության զգալի մասը այդ ամենի առարկայական դրսևորումը հայաստանյան կյանքում չի տեսնում: Փոխարենը տեսնում է, թե ինչպես է շարունակում անպատիժ մնալ իշխող համակարգը, մնալ անփոփոխ, ինչպես են պաշտոնյաները շարունակում իրենց ապահով, բարեկեցիկ կյանքը հասարակության նյարդերի և ռեսուրսների հաշվին: Այդ ամենի պայմաններում, հասարակությունը եվրոպական օժանդակությունը սկսում է նվազագույնը կամ ընկալել որպես ձևականություն և դատարկություն, իսկ որոշ դեպքերում էլ, այսպես ասած, միամտություն, կամ առավելագույնը ընկալում է որպես մեղսակցություն հակահասարակական և հակաօրինական այս համակարգին, քանի որ այդքան ֆինանսական և նյութական աջակցություն է ցուցաբերվում համակարգին, իսկ այն մնում է անփոփոխ, ու այդքանից հետո այդ օժանդակությունները կրկին նույն տրամաբանությամբ շարունակվում են: Սա էլ լրջագույն խնդիր է, որ պետք է հուզի թե՛ Եվրամիությանը, թե՛ այդ կառույցի հետ Հայաստանի պետական ու հասարակական սերտ, իրական, արդյունավետ հարաբերությամբ մտահոգ անհատներին ու կառույցներին: Այսինքն` այստեղ կա երկու կարևոր, հիմնարար շերտ, որ պարփակված է մեկ ընդհանուր գործընթացում:

Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքական իշխանությանը, ապա իրականությունն այստեղ լավագույն գնահատականն է: Իսկ իրականությունն այն է, որ իշխանությունը չի գնում այն փաթեթային լուծումներին, որոնք կարող են ստեղծել փոփոխությունների էական նախադրյալներ: Իշխանությունը գերադասում է դատաիրավական համակարգում, ինչպես մյուս բոլոր համակարգերում, պահել ռեսուրսային, որակական այն հողը, այն հենքը ու նաև այն կադրային ռեզերվը՝ համարժեք «ժառանգականությամբ», որը թույլ կտա հնարավորինս երկար պահել այն, ինչ կա և ինչը հնարավորություն է տալիս պահպանել մոնոպոլ քաղաքական ու տնտեսական համակարգը Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում