Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Մտավոր խնդիր ունեցող աղջկան խմբակային բռնաբարե՞լ են, թե ամեն ինչ աղջկա կամքով է եղել

«Ամոթ ա, սուտ մի խոսացեք»,- դատարանի դահլիճից բացականչեց տուժողի մայրը, երբ պաշտպանն իր ճառում փորձում էր համոզել, որ բռնաբարության մեջ մեղադրվող իր պաշտպանյալն անմեղ է, իսկ ահա տուժող աղջիկը, բացի իր պաշտպանյալից, սեռական հարաբերություններ է ունեցել նաև այլ տղամարդկանց հետ:

Yerkir.am-ը տեղեկացնում է, որ 30-ամյա Արմենը մեղադրվում է ոմն Վոլոդյայի և ևս մեկի հետ մտավոր թեթև հետամնացություն ունեցող Նաիրային ստիպողաբար ոգելից խմիչք խմացնելու և նրա անօգնական վիճակից օգտվելով բռնությամբ և աղջկա կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել նրա նկատմամբ և փախուստի դիմել:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող հերթական դատական նիստի ժամանակ Արմենի պաշտպաններից Սեյրան Գրիգորյանը իր պաշտպանական ճառում հայտարարել է, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքն անհիմն և պետք է արդարացնող դատավճիռ ընդունել:

Համաձայն Արմենի պատմածի` ինքը դեպքի օրը գնացել է աշխատանքի, կանգառում հանդիպել է անծանոթ Նաիրային, ով ասել է, թե մոլորվել է և խնդրել է զանգել եղբորը և հայտնել իր գտնվելու վայրը, զանգել է, սակայն պատասխանող չի եղել: Փաստաբանի խոսքերով, եթե Արմենը չարամիտ նպատակներ ունենար, ապա ինչու՞ պետք է զանգեր այդ համարով և հետքեր թողներ:

Մյուս կողմից գործում նշվում է, թե Արմենը զանգել է գործով ինքնությունը չպարզված իր ծանոթ ոմն Վոլդյային, սակայն զանգերի վերծանումները ցույց են տալիս, որ որևէ Վոլոդյայի Արմենի հեռախոսից զանգ չի արվել:

Առհասարակ պատշաճ քննություն չի արվել, որպեսզի պարզվի, թե արդյո՞ք Արմենի և Նաիրայի հետ եղել է երրորդ անձ: Չի պարզվել, թե նրանք որ խանութ են մտել, ինչ են գնել:

Ամբողջ ընթացքում, երբ Նաիրայի հետ մտել են խանութ, գնումներ արել, այնուհետև գնացել Հրազդան գետի աջ ափին գտնվող հողմասերից մեկը, անցել են մարդաշատ վայրերով, աղջիկը ցանկացած պահի կարող էր օգնություն կանչել, հեռանալ նրանից, եթե ցանկություն ունենար: Սակայն գործում չկա որևէ վկայություն, որ աղջիկը ոստիկանության կամ այլ մեկի օգնության կարիքն ունեցել է:

Բացի սրանից` Նաիրայի նախաքննական և դատարանում տրված ցուցմունքներում կան հակասություններ, նախ ցուցմունքներում և առերեսման ժամանակ աղջիկը չի հաստատել, թե իր նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ են կատարվել, իսկ այնուհետև պնդել է, թե իրեն բռնաբարել են:

Մյուս պաշտպան Վահան Հայրապետյանն էլ իր ճառում նշեց, որ հենց աղջկա ցուցմունքներն են վկայում, որ նրա նկատմամբ իր պաշտպանյալը չի բռնացել` չի հայհոյել, չի սպառնացել, չի ծեծել: Մեղադրականում նշվում է, թե Նաիրային ստիպողաբար են ալկոհոլ խմեցրել, սակայն չկա ապացույց, թե ով և ինչպես է նրա բերանը ստիպողաբար բացել և ալկոհոլ լցրել այնտեղ:

Աղջիկը ցուցմունք է տվել նաև, թե ենթադրել է, որ իրեն կարող են բռնաբարել, և այս դեպքում ինչպե՞ս հասկանալ այն, որ նա կանխատեսելով գլխի գալիքը, այնուամենայնիվ, օգնություն չի կանչել շրջապատի մարդկանցից:

Վ. Հայրապետյանը մեջբերել է նաև Նաիրայի ցուցմունքներից այն հատվածը, որտեղ նշում է, թե իր անհետանալու օրը և հետագա օրերին (նա մոլորվել է 2008-ի օգոստոսի 10-ին, իսկ տուն վերադարձել է 3 օր անց) իրեն բռնաբարել են Արմենը, Վոլոդյան, ձմերուկ ծախողները և այլ մարդկանց անուններ է տվել: Սակայն բոլորի դեմ չի բողոքել: Փաստաբանը հետևություն է անում, որ աղջկան ով դուր է եկել, նրա հետ հարաբերությունները բռնաբարություն չի համարել, ով դուր չի եկել, ասում է, թե բռնաբարել է իրեն:

Պաշտպանական կողմը թեև միջնորդեց արդացնել Արմենին, սակայն անդրադարձավ նաև մեղադրողի միջնորդած պատժի չափին` 7 տարվա ազատազրկում: Նշեց, որ նմանատիպ քրեական գործերի դեպքում դատարանը պատիժ սահմանել է 4 տարուց ոչ ավել ազատազրկումը, և այս դեպքում անհամաչափ է մեղադրողի պահանջը:

Մեղադրյալ Արմենն իր պաշտպանական ճառը պատրաստելու համար 2 օր ժամանակ է խնդրել դատարանից: Մյուս նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում