Thursday, 16 07 2026
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սոցիալական գովազդի մշակույթը Հայաստանում ցածր մակարդակի վրա է. Ա. Հարությունյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Սոցիալական գովազդի մշակույթը խրախուսման կարիք ունի. խախտվում է Գովազդի մասին ՀՀ օրենքը» թեմային անդրադարձան «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանն ու «Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնի» հաղորդակցման հարցերով խորհրդատու Մարիամ Մովսիսյանը:

Արզուման Հարությունյանը նշեց` ենթադրաբար, սոցգովազդը Հայաստանում ցածր մակարդակի վրա է և ոչինչ չի արվում դրա զարգացման համար: Բանախոսի փաստմամբ` ամբողջ աշխարհում այս գովազդն ունի իր ուրույն տեղը և խրախուսվում է պետության կողմից, իսկ Հայաստանում սոցիալական խնդիրների հանդեպ վերաբերմունքը դուրս է մնացել պետության և հասարակության ուշադրությունից:

«Հասարակությունն, ունենալով խնդիրներ, դրանց լուծման ճանապարհները չի կարողանում տեսնել, դա չի կարողանում անել նաև պետությունը: Ելքեր շատ կան. պետք է սոցիալական գովազդը տարածվի անվճար և լինի առաջնային: Սոցգովազդի օրենքն այսօր թերի է: Չկա հստակ սահմանումը, չկան մեխանիզմները, թե ով է սահմանելու, ով է որոշելու, թե դա սոցիալական գովա՞զդ է, թե՞ ոչ: Պետությունն իր վրա է վերցնում արտադրությունը և հեռարձակում, այն ոչնչով չի տարբերվում առևտրային գովազդից: Սա լավագույն մոդելն է, սակայն Հայաստանն ընտրեց երկրորդ մոդելը` պետական մեխանիզմների ճնշման տակ արտադրության մեջ միջազգային կառույցներին
ներգրավեցին»,- մեկնաբանեց բանախոսը:

Ա. Հարությունյանն ասաց, որ անցյալ տարի երկար չարչարանքից հետո հրամանագիր արձակվեց սոցգովազդի հայեցակարգի մշակման վերաբերյալ, այն բոլոր օղակներով անցավ և լավ կաշխատեր, բայց կասեցվել է այս գործընթացը: Բացատրելով հայեցակարգի էությունը` Արզուման Հարությունյանը տեղեկացրեց, որ դրա գործարկման դեպքում կոմերցիոն լրատվամիջոցներին չենք զրկում գումար վաստակելու հնարավորությունից:

«Այսինքն` եթե հեռուստաընկերություններն ունեն գովազդի համար ժամանակ, մենք առաջարկում ենք սեփական հաղորդումների պատրաստման հաշվին ժամում մեկուկես րոպե տրամադրել սոցիալական գովազդին: Ստացվում է շահութաբեր համագործակցություն: Մենք ստեղծում ենք հատուկ հանձնաժողով` կազմված հեռարձակողներից և կառավարության ներկայացուցիչներից` որոշելու համար, թե որն է սոցիալական գովազդը: Ցավոք, ունենալով լավ մոդել` կառավարության հավանությանն արժանանալուց հետո այն առաջ չգնաց. պատճառը որն է` չեմ կարող ասել»,- ասաց Արզուման Հարությունյանը:

Մարիամ Մովսիսյանն իր հերթին տեղեկացրեց, որ սեպտեմբերից մեկնարկում է սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը: Բանախոսի խոսքով` այն ստեղծվել է լրատվամիջոցների այլընտրանքային ծրագրի շրջանակում:

«Այդ ծրագրով ուզում ենք խրախուսել սոցգովազդի տարածումը` որպես սոցիալական խնդիրների լուծման ճանապարհ: Առաջին տարին է, որ իրականացվելու է այս փառատոնը: Այն ունենալու է մի քանի փուլ: Ծրագիրն առաջին փուլում է, և բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու անվճար հնգօրյա դասընթացի, որի շրջանակում կծանոթանան սոցիալական գովազդի հիմունքներին, սոցիալական խնդիրներին և կստանան սոցիալական գովազդի պատրաստման նախնական գիտելիքներ»,- նկատեց Մարիամ Մովսիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում