Թայլանդում հայտնաբերված իմունային համակարգի նոր հիվանդությունը ՁԻԱՀ-ի նոր տեսակ չէ և չի հանդիպում միայն մեծահասակների մոտ: Այս հիվանդությունը վիրուսային վարակ չէ և չի փոխանցվում մարդուց մարդուն: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
«Իմունային համակարգի պակասուրդ» անունը ստացած հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել էր 2004թ-ին Թայլանդում և Թայվանում: Այն ուսումնասիրվել է երկու երկրներում էլ և ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտում: Բայց նրա մանրամասն նկարագրությունը հրապարակվել էր միայն անցած շաբաթ, ինչը իրարանցում էր առաջացրել լրատվամիջոցներում, որ ՁԻԱՀ-ի նոր տեսակ է հայտնաբերել:








































