Thursday, 06 06 2024
Գազալցակայանի պայթյունից հրդեհ է բռնկվել
Գազալցակայանի պայթյունի պահը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում պայթյուն է հնչել
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան

Եվս մեկ բռնակալ որոշեց մեռնել սեփական երկրում

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին հանդես է եկել հեռուստաուղերձով: Նա ելույթ է ունեցել իր նախկին թաքստոցից, որը 1986թ. ռմբակոծվել է ամերիկյան օդուժի կողմից` ամբողջովին ավերելով այն: Այն ժամանակ զոհվել էր Քադաֆիի որդեգրված աղջիկը: Այն ժամանակվանից թաքստոցը չի վերականգնվել` դառնալով ԱՄՆ դեմ պայքարի խորհրդանիշ:

Քադաֆին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել երկիրը, և կմեռնի իր հողում: «Մուամար Քադաֆին նախագահ չէ, նա հեղափոխության առաջնորդ է: Նա կորցնելու բան չունի: Հեղափոխությունը նշանակում է ինքնազոհություն մինչև կյանքի վերջ»,- ասել է Քադաֆին: Նա նշել է, որ բոլոր այս բախումները հրահրված են դրսից` նրանց կողմից հովանավորվող երիտասարդների կողմից:

«Նրանք փորձում են կրկնօրինակել Թունիսն ու Եգիպտոսը»,- ասել է Քադաֆին: Ըստ Քադաֆիի` ցուցարարներն իբր փորձում են վերածել Լիբիան իսլամական պետւթյան: «Լիբիայում պատերազմ չէ, ուղղակի թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող երիտասարդները հարձակվում են զորամասերի, ոստիկանության վրա, գողանում են զենք: Որոշակի ուժեր դրդում են նրանց այդ քայլի, ապահովում են նրանց զենքով և գումարով»,- ասել Լիբիայի ղեկավարը:

Քադաֆին նաև շեշտել է, որ դեռ զենք չի կիրառել, սակայն կանի դա, դրա անհրաժեշտությունը լինի: «Մենք դեռ ուժ չենք կիրառել, սակայն կարող ենք անել դա լիբիական օրենքների և միջագային նորմերի համաձայն»:

«Եթե դուք սիրում եք Մուամար Քադաֆիին, դուք դուրս կգաք և կապահովեք փողոցների անվտանգությունը»,- ասել է Քադաֆին:

Քադաֆիի խոսքը հենց նոր ավարտվեց, այն տևեց ավելի քան մեկ ժամ: Լիբիական հեռուստատեսությունը ցուցադրում է կադրեր, թե ինչպես են մի քանի հարյուր մարդ բացականչում Քադաֆիի անունը և պարում Տրիպոլիի կենտրոնական հրապարակում:

Ակնհայտ է, որ Քադաֆին շարունակելու է արյունահեղությունը` իշխանության մնալու համար: Եթե մերձավորարևելյան մյուս բռնապետերի խոսքում որոշակի փոխզիջումների տարրեր էին նկատվում, ապա Քադաֆին ակնարկ անգամ չարեց դրա: Ավելին` սպառնալով «իսկական» զենք կիրառել նրանց դեմ, եթե դրա կարիքը լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում