Tuesday, 14 07 2026
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան. մշակութային ժառանգությունը`ոչնչացման եզրին

Հուշարձանների պահպանությամբ զբաղվող մասնագետները մեղադրում են կառավարությանը երկրի հարուստ պատմամշակութային ժառանգությունն անուշադրության մատնելու մեջ` նախազգուշացնելով, որ հազարավոր հուշարձաններ այժմ ոչնչացման եզրին են:

«Եթե այսօր հրատապ չմիջամտենք, ապա վաղը հսկայական գումարներ ենք ծախսելու դրանք վերականգնելու համար», – ասում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ, պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Երկրում հաշվառված ավելի քան 24 000 հուշարձանների 50 տոկոսն այսօր ունի հրատապ վերականգնման, մյուսները` անհապաղ ամրացման կարիք: Վերականգնման է ենթակա նույնիսկ Էջմիածնի Մայր տաճարը, որի հատակում կուտակված ջրերն այսօր սպառնում են կառույցի հիմքին:

Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը նշում է, որ Հայաստանի կառավարությունն արդեն մի քանի տարի է` ուշադրության կենտրոնում է պահում խնդիրն ու միջոցներ է հատկացնում կրոնական և աշխարհիկ պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանման համար:

2010-ին Պետական բյուջեից 213 մլն դրամ է (ավելի քան 590 000 դոլար) հատկացվել 12 հուշարձանների վերականգնման համար, որոնցից շատերի վերականգնողական աշխատանքները սկսվել են նախորդ տարիներին:

Վերջերս Հայաստանի վերահսկիչ պալատը կառավարության միջոցներով վերականգնվող հուշարձանների աշխատանքներում մի շարք թերություններ, անճշտություններ և շեղումներ է հայտնաբերել: Այդ թերությունները նկատել է նաև հուշարձանագետ Կարապետյանը:

«Վերջին 15-20 տարվա ընթացքում մենք չունեինք վերականգնված մի հուշարձան, որ առանց թերությունների լիներ: Տարիներ առաջ վերականգնեցին Գնդեվանքը. աշխատանքը շատ անորակ էր: Արդյունքում` անձրևների հետևանքով որմնանկարները լրիվ վերացել են: Հաղարծին վանքի սեղանատունը, որի պատերին 13-րդ դարի արձանագրություններ կային, հղկել են այնպես, ինչպես թարմացնում են բնակելի շենքերը»,- նշում է մասնագետը:

Նրա գնահատմամբ, Հայաստանում հուշարձանների հանդեպ սրտացավության պակաս կա, ոչ թե միջոցների: Մասնագետների խոսքերով, հուշարձանների պահպանության խնդիրներից մեկը նաև նորօրյա գանձախույզների դեմ պայքարն է, որոնք հուշարձանների պատերից ներս գանձեր են փնտրում:

Էջմիածնի Մայր Աթոռի արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի խոսքերով, խոնարհված եկեղեցիներում գանձախույզների վտանգը միշտ էլ եղել է` բոլոր ժամանակներում, և նրանց դեմ պայքարելու միակ միջոցը մարդկանց գիտակցության փոփոխությունն է. «Դժբախտաբար, այդ երևույթը կա, բայց դա մասշտաբային բնույթ չի կրում: Դրա դեմ պայքարը միայն եկեղեցու անելիքը չէ, դա պետք է անի ցանկացած հավատացյալ մարդ իր շրջապատում, որպեսզի մարդկանց գիտակցությունը փոխվի»:

«Մինչդեռ, կան մարդիկ, որ այցելում են հուշարձաններ և եկեղեցիներ, բայց պատերին ինչ ասես փորագրում են: Այդ վերաբերմունքը պետք է արմատախիլ անել մեր հասարակության միջից, դա գալիս է մարդու տգիտությունից, մշակութային արժեքի հանդեպ մարդու անտարբեր վերաբերմունքից»,- հավելում է քահանան:

Եկեղեցապահպանության ոլորտում էական խնդիրներից է նաև եզակի որմնանկարների պահպանության հարցը: Որմնանկարչությամբ հայկական եկեղեցին շատ չի զարդարվել. միայն 10-րդ դարից Հայաստանում եկեղեցաշինության մեջ որմնանկարներ օգտագործվեցին, որոնք մինչ այսօր որոշ չափով պահպանվել են Ախթալայի Ս. Աստվածածին, Քոբայրի և այլ եկեղեցիներում:

17-18-րդ դարերում որմնանկարվեց նաև Էջմիածնի Մայր տաճարը, որն այսօր համարվում է հայկական որմնանկարչության գլուխգործոցներից մեկը: Հաշվվում են շուրջ 3000 քմ որմնանկարներ, որոնք բազմիցս վերականգնվել են:

Վերջին անգամ Մայր տաճարի որմնանկարները վերականգնվեցին Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: «Մինչ օրս տաճարի որմնանկարները վերականգնվել են 4 անգամ»,- ասում է Մայր Աթոռի թանգարանների փոխտնօրեն, նկարիչ-վերականգնող Անդրանիկ Անտոնյանը:

«Վերջին վերականգնումն արվել է պրոֆեսիոնալ ձևով: Օգտագործվել են ջրաներկ և յուղաներկ, իսկ խորանի 12 առաքյալների որմնանկարի մեջ, որը Հովնաթան Հովնաթանյանի ձեռքի աշխատանքն է, օգտագործվել է նաև որդան կարմիր հայտնի ներկը»,- հավելում է Անտոնյանը:

Սակայն երկրի մյուս եկեղեցական հուշարձանների վիճակը պակաս նախանձելի է:

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին 720-ամյա եկեղեցում այսօր էլ պահպանվում է 900 քմ տարածքով որմնանկար և անգամ եվրոպական հանրագիտարաններում եկեղեցին ներկայացվում է որպես աշխարհի հնագույն որմնանկարների օջախ: Հնագետ Շավարշ Ավետյանը նշում է, որ այդ որմնանկարները բնորոշ են բյուզանդական արվեստին, իսկ դրանց թեմատիկ լուծումները` հայկական մանրանկարչությանը, մի մասն ունի վրացերեն, մյուսները՝ հունարեն արձանագրություններ:

Սակայն բացառիկ որմնանկարները ոչնչանում են, քանի որ գմբեթ չլինելու պատճառով անձրևաջրերը անարգել լցվում են եկեղեցի, հոսում դրանց վրայով: 2010 թվականին Ախթալայի քաղաքապետարանը բարերարների օգնությամբ երկշերտ հաստ ապակի է տեղադրել եկեղեցու տանիքին` դրանով փորձելով կանխել որմնանկարչության բացառիկ նմուշների ոչնչացումը:

Ավետյանն ասում է, որ Հայաստանում հետևողական չեն հուշարձանների պահպանության հարցում: Նրա խոսքերով, այստեղ հաճախ մեղադրանքներ են հնչեցվում Վրաստանում և Թուրքիայում հայկական հնագույն կոթողները չպահպանելու առնչությամբ, սակայն աչք են փակում երկրի ներսում խոնարհվող հազարավոր եկեղեցիների վրա. «Այն ժամանակ խորհրդային իշխանություններն էին փլուզում եկեղեցիները, իսկ այսօր` չպահպանվելու հետևանքով դրանք ինքնափլուզվում են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում