Sunday, 12 07 2026
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով

Գյուղնախարարության պաշտոնյաները հրաժարվեցին խոսել «իրենք իրենց մասին»

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրով Կապանի «Սոսի» հեռուստաընկերությունը ամեն ուրբաթ ուղիղ եթերում «Մենք մեր մասին» հաղորդաշարով քննարկում է մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

Այս անգամ թեման սպառողների իրավունքներն ու ժամկետանց ապրանքներն էին: Անկախ փորձագետից բացի, հաղորդաշարին պետք է մասնակցեին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժության պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պաշտոնյաները:

Ըստ հեռուստաընկերության պատասխանատուների` պաշտոնյաները նախ ասացին, որ իրենց մոտ կառուցվածքային փոփոխություններ են կատարվում, ու դեռ պարզ չէ՝ ով ինչով է զբաղվելու։ Իրենց անհրաժեշտ է վերադասի թույլտվությունը։ Գործող կարգի համաձայն` դիմում են գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահագն Մարտիրոսյանին և ստանում նախարարության թույլտվությունը:

Սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժության պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցը կարծես որևէ խնդիր չուներ։ Նա հանձնարարեց սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Արշակ Ղուկասյանին մասնակցել հաղորդաշարին։ Վերջինս էլ հաստատեց, որ կամ ինքն է մասնակցելու, կամ բաժնի պետ Գարիկ Միրզոյանը: Սակայն վերջին պահին, Արշակ Ղուկասյանը տեղեկացրել է, որ զբաղվածության պատճառով չի կարող մասնակցել հաղորդաշարին, իսկ Գարիկ Միրզոյանին պետք է միայն հանձնարարի մարզային կենտրոնի պետը։ Արշակ Ղուկասյանը, սակայն, չէր գտնում Էդգար Թոխսանցին, քանի որ վերջինիս հեռախոսն անհասանելի էր։

«Սոսի» հեռուստաընկերությունից նորից ահազանգեցին գյուղնախարարություն, ու թերևս հարցը գյուղնախարարի ուշադրության կենտրոնում հայտնվի:
Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին, ապա կառավարության 2010թ.-ի դեկտեմբերի 30-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» կառավարչական հիմնարկը։ Բայց մինչ նոր կառույցի վերջնական ձևավորումը, գործող բոլոր բաժինները կատարում են իրենց գործառույթները, ինչի համար էլ պետբյուջեից աշխատավարձ են ստանում։

«Նման պարագայում անհասկանալի է մնում սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժության պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի քաղծառայող ու ոչ քաղծառայող աշխատակիցների պահվածքը»,- ասված է հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում