Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Վարչապետը համեմատել է Վրաստանի ու Հայաստանի բարեփոխումները

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր բլոգում գրել է Հայաստանի ու Վրաստանի տնտեսություններում կատարվող բարեփոխումների մասին (http://tigransargsyan.livejournal.com/9116.html):

«Երեկ Հայաստանում էր իմ վրացի գործընկեր Նիկոլոզ Գիլաուրին: Ինձ թվում է այցը հարմար առիթ է անդրադառնալու մի շարք խնդիրների, որոնց մասին ինձ բազմիցս հարցնում են բլոգում նաև բլոգերների հետ հանդիպումների ընթացքում: Այդ հարցերը վերաբերում են վրացական բարեփոխումներին, վրացահայության խնդիրներին, այլ հարցերի:

Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ նշել հետևյալը: Մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերից է բխում ժողովրդավարական, հարուստ ու զարգացած հարևան ունենալը: Այդ առումով Վրաստանի հաջողությունները մեզ պետք է ոգևորեն և ոչ թե խանդ ու նախանձ առաջացնեն:

Նույնքան հաճախ էլ հարցնում են հայկական տարբեր բիզնեսների մասին, որոնք իբր «փախչում են» Վրաստան: Առաջացող այդ հարցի վերաբերյալ հիմնական խնդիրն այն է, որ դրա հեղինակները հաճախ տարբերություն չեն դնում դեպի Վրաստան բիզնեսի ընդլայնման ու տեղափոխման միջև:

Վրաստանի վարչապետի հետ մենք պայմանավորվեցինք բարենպաստ պայմաններ ստեղծել, որ մեր շուկաները լինեն միասնական, իսկ տնտեսություններն՝ ավելի ինտեգրված:

Ինչ վերաբերում է տեղափոխված ընկերություններին, ապա եթե այդպիսիք կան, առաջարկում եմ անդրադառնալ բոլոր այն կոնկրետ դեպքերին, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի փակմանն ու Վրաստան տեղափոխմանը: Խնդրում եմ այդ մասին գրել մեկնաբանություններում, և մենք միասին կվերլուծենք պատճառներն ու կանենք եզրակացություններ:

Մեր երկու երկրների զարգացման մոդելները տարբեր են: Մենք ընտրել ենք բարեփոխումների էվոլյուցիոն, իսկ Վրաստանը՝ հեղափոխական ճանապարհը: Այդ ճանապարհներից յուրաքանչյուրն ունի իր դրական ու բացասական կողմերը: Մեր բարեփոխումները ենթադրում են իրականացման այլ տրամաբանություն: Այն ինչ մի դեպքում կիրառելի է, մյուս դեպքում կիրառելի չէ և պարզ համեմատություններն ու համադրումները, իմ կարծիքով, տեղին չեն:

Այն ոլորտները, որտեղ Վրաստանը ունի հաջողություններ մեզ համար պետք է լինեն ուսանելի: Բայց ինձ մտահոգում է մեկ այլ բան. մարդիկ, ովքեր արդարացիորեն նշում են Վրաստանի առաջընթացը, չեն նկատում մեր երկրի հաջողությունները: Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ես անդրադարձա նրանց հաջողություններին հարկային ու մաքսային վարչարարության և ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ոլորտներում:

Մենք չենք խորշում մեր գործընկերների փորձն ուսումնասիրելուց ու նրանց օժանդակությամբ նմանօրինակ բարեփոխումներ իրականացնելուց: Իմ վրացի գործընկերը բարձր գնահատեց ֆինանսական հատվածում մեր հաջողությունները մասնավորապես ներքին պարտքի կառավարման, բանկային համակարգի ու ապահովագրության ոլորտների մեր ձեռբերումները, և մենք համաձայնեցինք այդ հարցերի շուրջ նրանց մեր փորձն ու օժանդակությունը տրամադրել:
Եվ ամենակարևորը՝ երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների մրցակցությունը պետք է ծառայեցնել Հայաստանի և Վրաստանի զարգացման շահերին, այլ ոչ թե հակադրել իրար»,- նշել է Տ. Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում