Հունաստանի իշխանությունները իրականացնում են ապօրինի ներգաղթյալների արտաքսման օպերացիա: Վերջիններս Թուրքիայի Էվրոս գետից միանգամից անցնում են հունական սահման: Նախկինում նրանց կալանում էին և ազատ արձակում, ինչի հետևանքով ներգաղթյալներից շատերը շարունակում էին ապրել տարբեր քաղաքներում:
Այս մասին հայտարարել է հասարակական կարգուկանոնի նախարար Նիկոս Դենդիասը:
Ներգաղթային քաղաքականության հունական ինստիտուտի նախագահ Ալեքսանդրոս Զավոսը նշել է, որ ներկա դրությամբ Հունաստանը միջոցներ չունի Թուրքիայի հետ սահմաններում ներգաղթի հոսքը դադարեցնելու` չնայած եվրոպական սահմանապահ Frontex գործակալության օգնությանը:
Նրա խոսքերով` ամեն օր սահմանը հատում է 300 ապօրինի ներգաղթյալ:










































