Friday, 10 07 2026
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM

Մոսկվան փոխում է բառապաշարը. Ռուսաստանը Հայաստանին օկուպանտ է համարում

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, հայտարարել է, որ բանակցությունն արդյունավետ չէ և «օկուպացիան շարունակվում» է: Այդ մասին հայտարարում է Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող երկրի դեսպանը, ընդ որումʽ հայտարարում է այն կոնտեքստում, թե Ռուսաստանն ամենից լավ է հասկանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:

Այսինքն, Ռուսաստանը Հայաստանին օկուպանտ է համարում: Իհարկե, դեսպանը այդ մասին ուղղակի չի հայտարարումʽ չասելով, թե ով է օկուպացիան շարունակում, սակայն երևի թե ոզնուն էլ հասկանալի է ՝ ինչպես ռուսներն իրենք են ասում, որ խոսքը հայկական «օկուպացիայի» մասին է: Եվ եթե Ռուսաստանը սկսել է այդ մասին այդպես խոսել, ապա երևի թե հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանը կխոսի շատ ավելի կոնկրետ և հայկական կողմին արդեն կոնկրետ կմեղադրի «ադրբեջանական հողեր օկուպացնելու» մեջ: Երբ այդ կարգի հայտարարություններն արվում են ՌԴ պետական քաղաքականության մասին խոսակցությունների կոնտեքստում, ապա դրանք արդեն բոլորովին այլ երանգ են ստանում և դառնում են առավել ևս այդ քաղաքականության մաս, այն դեպքում, երբ դեսպանների հայտարարություններն ինքնին պետական քաղաքականության կրիչներ են:

Այսպիսով, Ռուսաստանի պետական քաղաքականությունը Ղարաբաղի հակամարտության մասով կարծես թե արձանագրում է լեքսիկոնային բավականին ուշագրավ, միևնույն ժամանակ բավականին մտահոգիչ փոփոխություններ: Ինչո՞վ է սա պայմանավորված: Ըստ երեւույթինʽ պատճառները կամ մոտիվները բազմաթիվ ենʽ սկսած թեʼ գլոբալ տարածաշրջանային իրողություններով, երբ Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին և այդպիսով դիրքավորվել հարավկովկասյան մահմեդական այդ երկրումʽ հստակ արձանագրելով արաբական գարնան շղթան, որը կարծես թե համառորեն շարժվում է դեպի կովկասյան տարածաշրջան ու ավելի ևավելի է ուրվագծվում Ադրբեջանի անկեղծության պահը ոչ այնքան իշխող ռեժիմի, որքան ընդհանրապես պետականության իմաստով:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի բառապաշարի էական փոփոխությունները, ըստ երեւույթին, պայմանավորվում են նաև հայ-ռուսական հարաբերությամբ, դեպի Արեւմուտք Հայաստանի իշխանության առավել ինտենսիվացած ջանքերով, նաև Եվրասիական միության հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու նկատառումով: Ընդ որում, հետաքրքիր կլինի հետևել Հայաստանի փորձագիտական և, այսպես ասած, ազգայնական հանրույթի արձագանքին: Երբ, օրինակ, արևմտյան որևէ երկրի դեսպան կամ այլ դիվանագետ է անում ադրբեջանանպաստ հայտարարություններ, Հայաստանում նրան ծվեն-ծվեն են անում բոլոր մակարդակներում և հանգիստ չեն տալիս մինչև կյանքի վերջ: Տեսնենք, թե արդյոք նույնը սպասելու է Ռուսաստանի դեսպանին, թե՞ նրան որպես «ավագ եղբայր» տրված է ներման լայն արտոնություն, եւ Ռուսաստանի դեսպանը կարող է անարգել ասել ինչ կամենում է, որովհետև նա Ռուսաստանի դեսպանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում