Friday, 24 07 2026
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26

«Ազատ դեմոկրատները» դեմ է Հայաստանի Եվրասիական Միությանն անդամակցությանը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.

Հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անկախության և ինքնիշխանության անձեռնմխելիությանը, սթափ գնահատելով նորացող քաղաքական համատեքստում Հայաստանի տեղն ու դերը փոփոխվող տարածաշրջանում, կարևորելով մեր երկրի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների լուծման անհրաժեշտությունը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարում է.

Ներկա քաղաքական համատեքստում Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հավասար հարաբերություններ պահել այլ պետությունների, միջազգային քաղաքական, տնտեսական և անվտանգության համակարգերի հետ, որոնք կնպաստեն մեր պետության ժողովրդավարացմանը, տնտեսական աճին և միջազգային վարկանիշի բարձրացմանը: Այդ պարագայում Հայաստանի անդամակցումը Եվրասիական Միությանը կարող է անհաղթահարելի խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազատական զարգացման և ինքնուրույնության համար:

Մեծապես կարևորելով ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների ծավալման հետագա անհրաժեշտությունը՝ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը, միևնույն ժամանակ, լիահույս է, որ այդ հարաբերությունները չեն տուժի արհեստածին և կայսերապաշտական պարտադրված համակարգի շրջանակներում, այլ կզարգանան երկու պետությունների համար փոխշահավետ պայմաններում:

Ներկայումս Հայաստանի անկախ, ազատական և ժողովրդավարական զարգացումը տարածաշրջանի կայուն զարգացման վստահելի գրավականն է: Այդ համատեքստում համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական հետագա զարգացումը հնարավոր է միմիայն եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալու պարագայում:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
31 հուլիսի 2012թ., ք. Երևան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում