Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հակասությունները» հակասություններ չեն

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:


– Շատ էր խոսվում, որ ԲՀԿ-ն համագումարի օրը կամ հայտարարելու է Ս.Սարգսյանին հաջորդ նախագահական ընտրություններում սատարելու մասին և ստորագրելու է համապատասխան հուշագիր, կամ դուրս է գալու կոալիցիայից: Այդ հարցին կոնկրետ պատասխան չտրվեց: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, ստորագրելու է այդ փաստաթուղթը, այլապես Ս.Սարգսյանը չէր գա Ձեր համագումարին:


– Ընդհանրապես, քաղաքական ուժերի մեջ նման խնդիրների խթանումն արհեստածին բնույթ է կրում, քանի որ, ցավոք, երևույթներին ժանգոտ ու նենգոտ նայողներ կան: ՀՀ քաղաքական ներկապնակն այսօր լցված է տարբեր քաղաքական ուժերով: Սակայն այդ ներկապնակում մի կողմից ուժեղ դիրքեր ունեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, մյուս կողմից` ընդդիմությունը: Հիմա, երբ իշխանական դաշտում մնում են երկու ուժեղներ, ապա բազմաթիվ այլ ուժեր, տարբեր, այդ թվում` իշխանական տորթից իրենց համար առավելագույն կտորներ, ընդ որում` անհիմն կերպով պոկելու խնդիրներ ունենալու պատճառով գեներացնում, խթանում են ամենատարբեր ինտրիգներ, մարդկային հոգեբանության համար ողորմելի բաներ: Արդյունքում լրատվական դաշտն էլ որոշակի դիրքորոշում սկսեց ունենալ: Ասում էին` անակնկալներ ենք սպասում ԲՀԿ համագումարից: Ի՞նչ անակնկալներ: Անակնկալներ` որպես այդպիսին գոյություն չունեն, և դրա վառ վկայությունը ԲՀԿ հերթական, կանոնադրական համագումարն էր:


– Ներկոալիցիոն հակասությունները, որոնց մասին խոսվում է, կա՞ն, թե՞ ոչ:


– Այդ «հակասությունները»` դրանք հակասություններ չեն, այլ` դրանք միևնույն երևույթի մեկնաբանության տարբեր մոտեցումներն են: Եթե մենք այդ մոտեցումները դարձնենք հակասություն, ապա կլինի հայտնի միտքը` հիասքանչից հիասթափություն կամ հակառակը` մեկ քայլ է: Այսօր ոչ թե հակասություններ կան, այլ` պարզապես ամենատարբեր խնդիրների լուծման վերաբերյալ կան ամենատարբեր մոտեցումներ ու տարբեր հնարավորություններ:


– Նախորդ շաբաթ, երբ կրկին լարված էին ներկոալիցիոն հարաբերությունները, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, չժխտելով հակասությունների առկայությունը, ասաց, թե դա այն բանի հետևանքն է, որ ԲՀԿ-ն դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը նախագահի թեկնածուի հարցում, մինչդեռ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը հայտարարել են Սերժ Սարգսյանին սատարելու մասին:


– Ես Ռազմիկ Զոհրաբյանի խոսքերով երբեք չեմ առաջնորդվում և հակված չեմ մեկնաբանելու նրա խոսքերը: Ես տրամաբանում եմ ուրիշ ձևով. մենք բոլորս ծանոթ ենք Սերժ Սարգսյանին, իր այս տարիների անցած ճանապարհին: Նա ուժեղ մարդ է` իր տրամաբանությամբ, իր մոտեցումներով և այլն: Եվ ես` որպես քաղաքացի, որպես ԲՀԿ անդամ, ուզում եմ, որ իմ երկիրն ունենա ուժեղ ղեկավար: Բայց ես չեմ ուզում անհամեստ լինել, և երբ այս ուժեղ մարդը չի արտահայտել միտք` առաջադրվելու մասին, առաջ նետվել ու ուզենալ սիրաշահել նրան: Իր համար էլ առնվազն տարօրինակ ու ծիծաղելի կլինի դա: Ենթադրենք` տեսական, ամենաանհնարին տարբերակը, որ նա չի հայտարարում նախագահի ընտրություններին մասնակցելու մասին, ո՞ւր կմնան բոլոր նրանք, ովքեր շուտափույթ կերպով հակված էին սատարելու, աջակցելու: Ես կհասկանամ դա միայն ՀՀԿ ներկայացուցիչների դեպքում. նրանք ոչ թե սատարում, այլ` պահանջում են, որ նախագահը շարունակի իր գործունեությունը:


– Այդ դեպքում` ինչո՞ւ է խոսք գնում այն մասին, որ ԲՀԿ առաջ պահանջ է դրված` ստորագրել փաստաթուղթ, ըստ որի` կոալիցիոն ուժերը սատարելու են Սերժ Սարգսյանին նաև հաջորդ ընտրություններում:


– Ո՞ւր է այդ պահանջը, ո՞վ է դրել: Նման պահանջ գոյություն չունի: Դա բստրածին է:


– ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ ներկայացուցիչները հայտարարեցին, թե եղել է կոալիցիայի մի նիստ, լինելու է ևս մեկը, որտեղ փաստաթուղթ է ստորագրվելու այդ մասին:


– Ես չեմ ընդունում ուրիշի իմիջիայլոց ասած խոսքերը:


– Ձեր կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը ԲԿՀ համագումարին ուղարկել էր խմբակցության սովորական պատգամավորի. ո՛չ ՕԵԿ ղեկավարն էր եկել, ո՛չ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարը:


– Երևի խիստ զբաղված են եղել, ինչպես միշտ:


– Տարօրինակ չէ՞ր, որ Սերժ Սարգսյանը զբաղված չէր, եկել էր, իսկ ՕԵԿ-ը զբաղված էր:


– Բացարձակապես: Նման բաներ էլ են պատահում:


– Ինչպե՞ս հասկանանք ԲՀԿ համագումարի վերջում Գագիկ Ծառուկյանի խոսքերը, որ եթե ինքը չարդարացնի ակնկալիքները, հրաժարական կտա:


– Դա ազնիվ մարդու հերթական խոսքն էր: Հարցի այլ կողմն է` քաղաքական առումով տվյալ պահին արժե՞ր բարձրաձայնել սա, թե` ոչ: Սակայն այստեղ ևս ազնվորեն ասվեց, որ բոլոր այն դեպքերում, երբ հասարակությունը գոհ չլինի իր քաղաքական ուժի ղեկավարությունից, պատրաստ է հրաժարական տալ:


– Արդյոք Ծառուկյանի խոսքերը ենթատեքստ չէի՞ն պարունակում:


– Իմ կարծիքով` ոչ:


– Ի վերջո, ԲՀԿ-ն դուրս կգա՞ կոալիցիայից, թե՞ ոչ:


– Նման հարց բացարձակապես չի քննարկվել: Դրա համար անգամ փոքր հիմքերը չկան:


– Նախագահի ընտրություններում ԲՀԿ սեփական թեկնածու ունենալու հավանականությունը կա՞:


– Ես կարծում եմ` հավանականությունը մեծ չէ, քանի որ մեր առաջնորդը բազմիցս իր հրապարակային ու ոչ հրապարակային ելույթների ժամանակ ասել է` չի պատրաստվում երբեք ստանձնել գերպաշտոն, ինքը կարիք չունի նախագահ, ԱԺ նախագահ կամ վարչապետ դառնալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում