Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Քոչարյանի գործոնն ու ռուսական շահերը

Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի գործոնը Հայաստանի ներքաղաքական կյանքում ունի բավականաչափ «կազմաքանդիչ» հատկություն, այն իմաստով, որ այդ գործոնը կարող է կազմաքանդել ընդդիմություն-իշխանություն «դասական» պայքարի շրջանակը: Այսինքն՝ երբ չկա քոչարյանական գործոն, ապա առկա է ընդդիմություն-իշխանություն մի պայքար, որը իր մեթոդներով, մոտեցումներով և կանոններով Հայաստանում, իհարկե, դասական չէ,- և դա՝ առավելապես իշխանության վարքի և մոտեցումների հետևանքով,- բայց տրամաբանության իմաստով տեղավորվում է դասական քաղաքական պայքարի շրջանակում` ընդդիմությունը պայքարում է իշխանության դեմ, կամ՝ հակառակը:

Քոչարյանի, այսպես կոչված, գործոնը առաջացնում է բոլորովին այլ դասավորություն և փոխում ներքաղաքական պայքարի տրամաբանությունը: Առաջանում է երրորդ բևեռ, որը խնդրահարույց է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար, քանի որ թե՛ մեկի, թե՛ մյուսի համար բացում է, այսպես ասած, երկրորդ ճակատ: Իսկ դա, ինքնաբերաբար, օբյեկտիվորեն փոխելու է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վարքը, մարտավարությունը, քանի որ երկրորդ ճակատի գոյությունն անտեսելը կլինի քաղաքական անհեռատեսություն:

Այդպիսով, Հայաստանի ներքաղաքական կյանքը ընդդիմություն-իշխանություն դասական տրամաբանությունից դուրս է գալիս: Թեև խոսքը տվյալ դեպքում քրեական հանցանքի մասին չէ, այդուհանդերձ, թերևս տեղին կհնչի այդպիսի դեպքերում առաջինը ձևակերպվող հարցը` փնտրիր նրան, ում ձեռնտու է «հանցանքը»:

Այստեղ թվում է, որ Քոչարյանի գործոնը ձեռնտու է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Բանն այն է, որ երկուսի համար էլ Քոչարյանը կարող է լինել այն հենման կետը, որի վրա կկառուցվեն որոշ անարդյունավետությունների հետ կապված արդարացումներ: Օրինակ՝ ընդդիմությունը Քոչարյանի գործոնի ֆոնին կարող է Սերժ Սարգսյանին ներկայացնել չարյաց փոքրագույն և ասել, որ եթե Սերժ Սարգսյանի անկյուն քշվելը կարող է իշխանության բերել Քոչարյանին, ապա ընդդիմության համար առավել առաջնային է լինում դա թույլ չտալը, քան Սարգսյանին հեռացնելը:

Իսկ իշխանության համար Քոչարյանի «ուրվականը» հիանալի արդարացում է՝ հասարակությանն ասելու, թե երկրում բարեփոխումներ չեն լինում, որովհետև խանգարում է Քոչարյանն իր իշխանատենչ ակտիվությամբ: Բայց, ըստ էության, քոչարյանական գործոն կոչվածը ունի շատ ավելի խոր արմատ և գալիս է Ռուսաստանից, որտեղ վերջին շրջանում հաճախ են հյուրընկալում Սեդրակովիչին:

Բանն այն է, որ նրա գործոնի «կազմաքանդիչ» պոտենցիալը ամենից ավելի պետք է հենց Ռուսաստանին, քանի որ Հայաստանում իշխանության համար պայքարի տրամաբանությունը հանելով դասական շրջանակից՝ ռուսներն, անկասկած, իրենց շատ ավելի լավ կզգան և կկարողանան շատ ավելի արդյունավետ մանևրել Հայաստանի քաղաքական դաշտում:

Դասական քաղաքականությունը կառուցողական մտածողություն ունեցող սուբյեկտների գործ է: Օրինակ՝ հենց դրա համար է, որ Հայաստանի իշխանությունը մշտապես խուսափել է Հայաստանի ընդդիմության հետ այդպիսի քաղաքական պայքարից: Ավելի մեծ մասշտաբով էլ «Հայաստանի իշխանություն» է Ռուսաստանը, և դասական քաղաքական գործընթացները նաև Ռուսաստանի «աքիլեսյան գարշապարն» են:

Ահա թե ինչու Մոսկվայի համար շատ կարևոր է քայքայել թեկուզ ոչ բովանդակային, այլ միայն տրամաբանության տեսանկյունից դասական դասավորությունը Հայաստանում, ինչի ամենաարդյունավետ գործիքը կարող է լինել Քոչարյանի գործոնը: Պատահական չէ, որ նրան վերջին շրջանում սկսել են հաճախ հյուրընկալել Մոսկվայում:

Դա իհարկե չի նշանակում, որ Քոչարյանին ռուսները ցանկանում են բերել իշխանության: Նրան պարզապես փորձում են օգտագործել Հայաստանի առաջիկա ընտրական փուլում իշխանությանը վերահսկողության տակ պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում