Monday, 15 06 2026
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Իջևան-2 կամ ինչպես է հեռանում ընդդիմությունը

Գյումրիի քաղաքապետի ընտրությունը կարծես թե դառնում է Իջևան-2: Իջևանի քաղաքապետի ընտրության ժամանակ էլ ՀՀԿ-ն հրաժարվեց պաշտպանել իր թեկնածուին, ինչի արդյունքում քաղաքապետ ընտրվեց ԲՀԿ-ի ներկայացրած թեկնածուն: Ընդ որում՝ այդ ընտրության ժամանակ ԲՀԿ թեկնածուին էին սատարում քաղաքական ընդդիմության գրեթե բոլոր սեգմենտները՝ Կոնգրես, «Ժառանգություն», ՀՅԴ:

Իջևանի ընտրություններն այդ ամենից հետո ծնունդ տվեցին խորհրդարանական ընտրությունների հավանական սցենարի մասին տարբեր խոսակցությունների, ըստ որոնց, բոլոր քաղաքական ուժերը պետք է հանդես գային որպես միասնական ընդդիմություն ՀՀԿ-ին: Եվ խորհրդարանական ընտրություններում այդ սցենարն ինչ-որ ձևով աշխատեց, միայն «Ժառանգությունը» հրաժարվեց միանալ միասնական շտաբին՝ պատճառաբանելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ իրականում թույլ է տալիս խախտումներ, բաժանում ընտրակաշառք, և այդ պայմաններում անիմաստ է խոսել օրինականություն վերահսկելու միասնական շտաբի մասին: Սակայն Իջևանի սցենարն ինչ-որ առումով, այնուամենայնիվ, աշխատեց, և կարծես թե աշխատում է մինչև այժմ՝ Կոնգրեսն ու ՀՅԴ-ն աշխատում են ԲՀԿ-ի հաջողության համար: Այլ հարց է, թե ով է շահում դրանից և ով է ավելի շատ կորցնում:

Գյումրին կարծես թե դառնում է Իջևան-2, բայց տրամաբանական շարունակության իմաստով: Այսինքն՝ շահում է ԲՀԿ-ն, շահում է համակարգը: Այլ կերպ ասած՝ Իջևանի օրինակից ոգևորվածները Գյումրիի օրինակով տեսնում են, թե իրականում ինչ է նշանակում ԲՀԿ-ի հաղթանակ և թե ինչպես է իրականում կայանում այդ հաղթանակը: Իհարկե՛, շատերն այդ բանը տեսան, ու մինչ այդ էլ զգուշացնում էին՝ թե՛ խորհրդարանի ընտրության ժամանակ, թե՛ դրանից առաջ:

Բայց «Բարգավաճ Հայաստանի» շոգեքարշին լծված քաղաքական ընդդիմությունը համառորեն փորձում էր չնկատել այդ ահազանգերը: Ներկայումս, Գյումրիի օրինակով, ամեն ինչ այնքան նկատելի է, որ դժվար է պատկերացնել, թե այս անգամ ինչպես պետք է չնկատվի այդ ամենը: Սակայն Իջևան-2-ի «իմաստը» շատ ավելի հետաքրքրական է այն առումով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առկայությունն ու պոտենցիալը Սերժ Սարգսյանը շատ ավելի արդյունավետ է օգտագործում հասարակական շահերի տեսանկյունից, քան Հայ ազգային կոնգրեսը, որպես ընդդիմություն՝ «Բարգավաճ Հայաստանին» ուղղված առաջարկներն ու ԲՀԿ-ի հանդեպ իր մոտեցումները ներկայացնելով որպես իր լուրջ քաղաքական հաշվարկի արդյունք և հաջողություն: Բանն այն է, որ օրինակ ԲՀԿ-ի միջոցով Սերժ Սարգսյանը լուծում է Գյումրին Վարդան Ղուկասյանից ազատելու հարցը, մինչդեռ Հայ ազգային կոնգրեսը ԲՀԿ-ի միջոցով հասարակության համար ոչ մի հարց չի լուծել մինչև այժմ: Նույնիսկ Հարսնաքարի դեպքի վերաբերյալ արտահերթ նիստի և ժամանակավոր հանձնաժողովի հարցը Կոնգրեսը չկարողացավ «Բարգավաճ Հայաստանի» միջոցով լուծել: Ահա այս իմաստով, Իջևանի և Իջևան-2-ի շարունակականությունը ակնհայտորեն ի ցույց է դնում այն խոշոր խաղը, որ իշխանական երկու ուժերը՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն խաղացին՝ Հայ ազգային կոնգրեսին փաստացի հանելով քաղաքական խաղից և թողնելով խաղից դուրս: Եվ այդ իմաստով, Գյումրին կամ Իջևան-2-ը դառնում են նախագահական ընտրության յուրօրինակ մոդելավորման դրսևորում, իհարկե՛, անկասկած ոչ հարյուր տոկոս ճշգրտությամբ: Պարզապես արդեն պարզ է դառնում, որ խաղը վարելու են «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՀԿ-ն, իսկ քաղաքական ընդդիմություն ասվածը մնացել է այդ խաղից լրիվ դուրս. կա՛մ պետք է նստի պահեստայինների նստարանին ու սպասի, կա՛մ առաջարկի լրիվ նոր խաղ, եթե, իհարկե, ունի դրա պոտենցիալը:

Գյումրիի պարագայում ակնհայտ է, որ հանրապետության երկրորդ քաղաքում քաղաքական ընդդիմության պոտենցիալը զրո է: Ընդ որում՝ ոչ միայն Կոնգրեսի, այլ բոլոր մյուս ընդդիմադիր ուժերի պարագայում: Եվ այս իմաստով Գյումրիի խաղով ոչ միայն Վարդան Ղուկասյանն է հեռացվում, այլ հեռացվում է նաև ընդդիմությունը:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում