Մոսկվան չի պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել, սակայն ոչ ոք չպետք է կասկածի Ռուսաստանի միջուկային զենքի արդյունավետության վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հիշեցրել է, որ այսօր միջուկայն զենք և օդատիեզերական հարձակման միջոցներ ունեցող տերությունները «շեշտը դնում են դրանց կատարելագործման և զարգացման վրա, ակտիվորեն մշակում են կառավարման համակարգերը, նորացնում են հետախուզական միջոցների, հսկման և տեղեկատվության հավաքման արդյունավետությունը»:
Պուտինը նշել է, որ Ռուսատսանի անտվանգությունն ապահովելու համար այդ ուժերի վրա մեծ պատասխանատվություն է դրված: «Դա վերաբերում է միջուկային զենքին, որը մնում է Ռուսատսանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կարևորագույն երաշխիքը, կարևոր դեր է կատարում համաշխարհային և տարածաշրջանային հավասարակշռության, կայունության գործում»,- ասել է նա՝ ընգծելով, որ «հսկայական նշանակություն» ունի օդատիեզրեկանան պաշտպանւթյան համակարգը, որը պետք է գտնվի մշտական պատրաստականության մեջ:
Նախատեսվող բոլոր ծրագրերը անհրաժեշտ է իրականացնել իրենց ժամկետում: «Արդյունքում 2020թ. միջուկային ռազմավարական ուժերի ժամանակակից սպառազինության բաժինը պետք է կազմի 75-85%, իսկ օդատիեզերական պաշտպանության զորքերինը՝ առնվազն 70%»,- ասել է Պուտինը:









































