Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների ներկայիս իրավիճակն ու հեռանկարները:
Բացի այդ, Աբդուլլահ Գյուլը Բերդիմուհամեդովին հրավիրել է այցելել Թուրքիա, ինչն ընդունվել է: Այդ այցը տեղի է ունենալու օգոստոսի սկզբին, սակայն ստույգ ժամկետը դեռ մնում է անհայտ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր:
Ներկայումս թուրքական ընկերությունները Թուրքմենստանում իրականացնում են ավելի քան 1270 ներդրումային նախագիծ:











































