ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունը կոչ է արել միջազգա͔յին հանրությանն անմիջապես դադարեցնել «Սիրիայում արյունալի սպանդը»:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Պան Գի Մունի խոսքերով՝ աշխարհը պետք է պատասխանի միջազգային մարդասիրական իրավունքի խախտմանն այնպես, ինչպես որ դա արվեց Լիբիայում և Կոտ դ’Իվուարում:
Անցյալ տարի Միավորված ազգերի կազմակերպությունը հավանություն տվեց այդ երկրներում ռազմական միջամտությանը՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար:







































