Մեքսիկայի ոստիկանության տվյալներով` երկրի հյուսիսում` ածխային հանքում, մեթանի պայթյունի հետևանքով զոհվել են նույն ընտանիքի յոթ անդամներ:
Փրկարարները հաղորդել են, որ նրանց արդեն հաջողվել է գտնել զոհվածների մարմինները:
Մեթանի պայթյունը ամենավտանգավորն է փոքր հանքերում աշխատողների համար:
2006թ.-ին Մեքսիկայի հյուսիսում 65 հանքափորներ զոհվել էին մեթանի պայթյունից:











































