Ամերիկյան ավիակոնցեռնի հսկայի` Boeing-ի մաքուր շահույթը 2012-ի առաջին վեց ամիսներին ավելացել է 24%-ով` հասնելով 1,89 միլիարդ դոլարի: Այս մասին հաղորդում է RBK-ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
Ավիակոնցեռնի եկամուտը դիտարկվող ժամանակահատվածում ավելացել է 25 տոկոսով և կազմել 39,38 միլիարդ դոլար: Ընկերության օպերացիոն շահույթը 2012-ի առաջին վեց ամիսներին կազմել է 3,11 միլիարդ, ինչը 23 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ինչ վերաբերում է 2012-ի երկրորդ եռամսյակի ընկերության ֆինանսական արդյունքներին, ապա Boeing-ի մաքուր շահույթը ավելացել է 3%-ով` հասնելով 967 միլիոն դոլարի: Եկամուտը կազմել է 20 միլիարդ դոլար` 21 տոկոսով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Օպերացիոն շահույթն ավելացել է 0,9%-ով` հասնելով 1,5 միլիարդ դոլարի:
Ցուցանիշները գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները: Նրանք հաշվետու եռամսյակում ընկերությունից ակնկալում էին 19,37 միլիարդ դոլարի արդյունք:









































