Ֆրանսիան չի պատրաստվում միակողմանի կարգով փակել իր սահմանները շենգենյան տարածքի ներսում, ինչպես այդ մասին սպառնացել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները` հղում կատարելով ՆԳՆ ղեկավար Մանուել Վալսային:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է դադարեցնել երկրի մասնակցությունը Շենգենյան համաձայնությանը, եթե գործընկերները մեկ տարվա ընթացքում միացյալ որոշման չգան ներգաղթի վերաբերյալ:
«Ինձ համար թանկ է ազատ տեղաշարժվելու սկզբունքը և շատ ուշադիր հետևելու եմ, որ Շենգենյան համաձայնագրի ձեռքբերումները պահպանվեն»,- հայտարարել է Վալսան ֆրանսիական սենատում:
Նախարարը նաև հաղորդել է, որ մտադիր է մեղմել ֆրանսիական քաղաքացիություն ստանալու չափից դուրս խիստ պայմանները, որոնք ներմուծել է նրա նախորդը՝ Կլոդ Գեան:








































