Օլիմպիական խաղերի բացման արարողությունը Բրիտանիայի ամենալավ պահպանված գաղտնիքներից մեկն է: Բայց երկուշաբթի գիշեր 62000 մարդ հնարավորություն է ունեցել տեսնելու 27 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բացման արարողությունը:
Daily Mail-ը հաղորդում է, որ երկրպագուներին հրավիրել էին Օլիմպիական մարզադաշտ` ականատես լինելու բացման արարողության փորձերին, բայց միևնույն ժամանակ կոչ էին արել ամեն բան գաղտնի պահել այն միլիարդավոր մարդկանց համար, ովքեր բացման արարողությանը կհետևեն ուրբաթ գիշերը:
Փորձերին հետևելու համար հրավիրվել էին London 2012-ի կամավորները, մրցույթների հաղթողները և օլիմպիական խաղերի հետ կապված այլ մարդիկ` մի պայմանով, որ նրանք պատրաստ լինեն լռել ու չհայտնել, թե ինչ է սպասվում բացման արարողությանը:




















































