Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2012թ. երկրորդ քառորդում կրճատվել է 0.7%-ով: Այսպիսով՝ ինչպես հաղորդում է Reuters-ը, երկրի տնտեսությունը հայտնվել է 2010թ. առաջին կեսի մակարդակի վրա, երբ ձևավորվեց լիբերալ-դեմոկրատների և պահպանողականների կոալիցիոն կառավարությունը:
ՀՆԱ կրճատումը 0.7%-ով զարմացրել է Reuters-ի և Bloomberg-ի վերլուծաբաններին: Պաշտոնական տվյալների հրապարակումից առաջ նրանք ակնկալում էին 0.2%-ով նվազում: Նախորդ քառորդում Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կրճատվել էր 0.3%-ով:
Որպես հնարավոր պատճառ, որը կարող էր ազդել ՀՆԱ կրճատման վրա, նշվում է լրացուցիչ ծախսերի մեծ չափը՝ կապված Էլիզաբեթ 2-րդ թագուհու կառավարման 60-ամյակի տոնակատարությունների հետ: Բացի այդ՝ Մեծ Բրիտանիայում երկորդ քառորդում ռեկորդային քանակությամբ տեղումներ են եղել, ինչը, որպես կանոն, հանգեցնում է սպառողական ակտիվության նվացեցման: Օրինակ, որոշ խանութներ իրենց վաճառքի կրճատման հիմնական պատճառը համարում են հենց անձրևները:
Բացի այդ՝ Մեծ Բրիտանիայի վրա շարունակում է ազդեցություն ունենալ եվրոգոտու ճգնաժամը: Վերջին երեք ամիսներին բրիտանական ֆունտը եվրոյի նկատմամբ աճել է 5 տոկոսով: Տեղի արժույթի բարձր արժեքը անմրցունակ է դարձնում բրիտանական ապրանքները եվրոպական շուկայում:
Տարվա սկզբին Մեծ Բրիտանիայում ենթադրում էին, որ թագավորությանը կհաջողվի խուսափել ռեցեսիայից և հույս ունեին, որ առաջին քառորդում տնտեսությունը կաճի 0.1%-ով:








































