Tuesday, 16 06 2026
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը

Արաբական կրակն ու հայ-թուրքական ջուրը

Վերջին օրերին նկատելի է, որ կարծես թե ուրվագծվում է հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի վերակենդանացման ինչ-որ նախաձեռնություն կամ մտադրություն:

Համենայնդեպս, այդ թեման լրահոսում սկսել է հաճախ հայտնվել և շոշափվել: Մասնավորապես` այդ թեման քննարկվեց Մյունխենում փետրվարի սկզբին տեղի ունեցած Հիլըրի Քլինթըն-Սերժ Սարգսյան հանդիպմանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրերս ելույթ ունեցավ և ակնարկեց միասնական Կովկասի և բաց սահմանների անհրաժեշտության մասին, ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարեց, որ ԱՄՆ-ը կշարունակի Հայաստանի, Թուրքիայի, և ինչն ուշագրավ է` Ադրբեջանի հետ աշխատել հայ-թուրքական գործընթացի ուղղությամբ: Այդ ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն է քայլ անում Հայաստանի ուղղությամբ, և ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, պատրաստվում է Սերժ Սարգսյանից աջակցություն խնդրել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում թուրք գործչի ընտրության հարցում:

Հայաստանի կողմից առայժմ որևէ արձագանք չկա, և դժվար է ասել, թե արդյոք ինչ տրամադրվածություններ կան Հայաստանի իշխանության մոտ: Այդ ամենից առաջ Սերժ Սարգսյանը «Էխո Մոսկվի»-ին հայտարարել էր, թե Հայաստանը կարող է նույնիսկ իր ստորագրությունը հետ կանչել արձանագրություններից:

Բայց խնդիրն այն է, որ Հայաստանը կարող է շատ բան ասել, բայց կանի այն, ինչ կասեն իրեն: Ուրեմն` ի՞նչ են ասում Հայաստանին կամ ի՞նչ են պատրաստվում ասել: Ըստ երևույթին, ամերիկյան կողմը ներկայումս կփորձի հայ-թուրքական գործընթացը փոքր-ինչ տաքացնել, որպեսզի մինչև ապրիլի 24-ը ստեղծվի մի որոշակի մթնոլորտ, որը նախագահ Օբամային հերթական անգամ հնարավորություն կտա խուսափել «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց: Միգուցե հենց ապրիլի 24-ին ընդառաջ էլ Միացյալ Նահանգներն արդեն սկսել է կողմերին միմյանց հանդեպ տաքացնելու գործընթացը: Դեռ կա երկու ամիս ժամանակ, բայց դա հազիվ էլ բավարարի այդ տաքացման կամ գոլացման պրոցեսը անհրաժեշտ կոնդիցիայի հասցնելու համար: Սակայն արդյո՞ք միայն դրա համար է ուրվագծվող միտումը, թե՞ կա շատ ավելի տևական և ծանրակշիռ պատճառ կամ մտադրություն: Այդ տեսանկյունից հետաքրքրական է, որ հայ-թուրքական գործընթացի տաքացման կամ գոլացման միտումները նշմարվում են արաբական գործընթացների ֆոնին: Այդ իմաստով ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահ Օբաման վերջին օրերին երեք անգամ զանգահարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանին, և ինչպես թուրքական լրատվամիջոցներն են հաղորդում, խոսել է արաբական գործընթացների հանդեպ Էրդողանի դիրքորոշման կարևորության մասին:

Այլ կերպ ասած` ԱՄՆ-ը կարծես թե Թուրքիային ստիպում է դիրքորոշվել: Եվ կարծես թե այդ հարցում կարող է որպես գործիքներից մեկը դիտվել նաև հայ-թուրքական գործընթացը: Գաղտնիք չէ, որ այդ բավական նուրբ գործընթացը ԱՄՆ համար բավական հարմար գործիք է Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար: Կամ էլ ԱՄՆ-ը համարում է, որ արաբական ալիքից տպավորված Թուրքիան ներկայումս ավելի հակված կլինի Արևմուտքի հետ վարել փոխզիջումային քաղաքականություն` ավելորդ ռիսկերից և արաբական ալիքի տակ ընկնելու վտանգներից խուսափելու համար: Իհարկե, Թուրքիայում արաբական բռնապետություն չէ, բայց հունիսին այդ երկրում խորհրդարանական ընտրություններ են, որոնք կարող են տհաճ անակնկալ մատուցել Էրդողանին:

Չի բացառվում, որ ԱՄՆ-ը պահը հարմար է գտնում հայ-թուրքական հարցում Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի վրա որոշակի ճնշումներ բանեցնելու համար: Գուցե պատահական չէ, որ Ադրբեջանը փորձագիտական շրջանակներում գնահատվում է որպես արաբական ալիքի հավանական «կանգառներից» մեկը:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա այստեղ կասկածից վեր է, որ նրանց գլխավոր խնդիրն այժմ արաբական ալիքի տակ չմնալն է, ինչից խուսափելու համար պաշտոնական Երևանն, անկասկած, պատրաստ է պարել ցանկացած երաժշտության տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում