IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանը շուտով սկսելու է բարձր ճշգրտությամբ հրթիռների արտադրություն: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: Վահիդիի խոսքերով՝ ներկայումս այդ հրթիռները գտնվում են արտադրությունից առաջ նախապատրաստական վերջին փուլում:
Հուլիսի սկզբին Իրանում անցկացվեցին Իսլամական հեղափոխության պահակազորի «Մեծ մարգարե 7» զորավարժությունները, որոնց ընթացքում փորձարկվեցին «Շահաբ 1», «Շահաբ 2», «Շահաբ 3», «Կիամ», «Ֆաթհ» և «Տոնդար» հրթիռները:
Արևմտյան փորձագետները կարծում են, որ Իրանի տրամադրության տակ առկա են բավականաչափ հրթիռներ, որոնք ունակ են խոցել Իսրայելին ու Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները:








































