Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցությունը նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին ու ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է դաշինքի մեջ: Լեյբորիստները մտադիր են ստեղծել «հատուկ քննչական հանձնաժողով»՝ հետևելու Շևարդնաձեի գործունեությանը:
Բացի այդ, տվյալ հանձնաժողովը նյութեր է հավաքելու Շևարդնաձեի՝ 1960 թվականի «արյունալի ղեկավարումից» մինչև նրա հրաժարական տալն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ:
Ավելի վաղ Շևարդնաձեն հասարակությանը կոչ էր արել նպաստել Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալուն: «Լեյբորիստական» կուսակցության գործադիր քարտուղար Պաատա Ջիբլաձեն հայտարարել է, որ Շևարդնաձեն փորձում է Վրաստանի բնակչության վզին փաթաթել Բիձինա Իվանիշվիլիի մասին իր «իմաստուն կարծիքը»:








































