Ամերիկայի կաթոլիկ եկեղեցու հետևորդ Վիլյան Լինը բանտում կանցկացնի 3-6 տարի այն բանի համար, որ օգնել է պատասխանատվությունից խուսափել մակապիղծ հոգևորականին, ինչից հետո երեխաները ենթարկվել են նոր սպառնալիքների: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
61-ամյա Լինի նկատմամբ դատավճիռը հրապարակվել է հուլիսի 24-ին: Ինչպես նշված է The Wall Street Journal-ում, նա դատարանում ներողություն է խնդրել իր գործողությունների համար:
Լինը ԱՄՆ-ում դատապարտված առաջին կաթոլիկ հոգևորականն է, որ դատապարտվել է սեքսուալ հանցագործությունը թաքցնելու փորձի համար: Անձամբ Լինը երեխաների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ չի մեղադրվել:











































