Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցանկանում է գործի գցել Արևմտյան Քրդստանի խաղաքարտը: Թուրքիայի գլխավոր շտաբի և ազգային հետախուզական կազմակերպության (MIT) տվյալներով, քրդերին զինելու հետևում կանգնած է Բաշար Ասադը:
Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Ասադը, երկրի հյուսիսային շրջաններում Արևմտյան Քրդստանի ստեղծմամբ, միանգամից հասնում է երկու նպատակի. նախ նա դրանով իսկ իրեն ապահովում է ամուր թիկունք և, բացի այդ, իր և իրեն թիրախավորած Թուրքիայի միջև զետեղում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK):
Հ.Գ. Քարտեզում դեղին գույնով պատկերված են այն շրջանները, որոնք քրդերը պահանջում են ընդգրկել իրենց ինքնավարության կազմում, իսկ կարմիր գույնով՝ քրդաբնակ հոծ շրջանները:








































